Ի՞նչ գիտեք կարտոֆիլի ֆրիի պատմության և ... օգտակարության մասին

Բոլորիս այդքան հայտնի կարտոֆիլի ֆրիի (ֆրաանսերեն pommes de terre-«կարտոֆիլ» և frites-«տապակած») պատրաստվում է պարզ եղանակով. կարտոֆիլի շերտերը տապակվում են մեծ քանակությամբ բուսական կամ կենդանական յուղի մեջ: 

Ըստ բաղադրատոմսի, դրանք պատրաստվում են ֆրիի համար նախատեսված սարքերի՝ ֆրիտյուրնիցաների մեջ, սակայն կարող են պատրաստվել նաև գազօջախի վրա: Կարտոֆիլի ֆրին հանրահայտ ուտեստ ու նաև արագ սննդի տեսակ է, այն շատ է պատրաստվում արագ սննդի գրեթե բոլոր կետերում և համարվում է ամենաշատ սպառվող ուտեստներից մեկը։ 

Միացյալ Նահանգներում կարտոֆիլի ֆրին հայտնի է որպես «կարտոֆիլ ֆրանսիական ձևով» կամ պարզապես ֆրի, Ֆինլանդիայում կոչվում է Ranskalaiset perunat, իսկ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Իսրայելում՝ ուղղակի չիպս: Ֆրին լի նում է փա փուկ կամ խրթխրթան: 

Կարտոֆիլի ֆրիի առաջացման մի քանի վարկածներ կան: Օրինակ ՝ անգլախոս երկրներում այս ուտեստը կոչվում է ֆրի ֆրանսիական ձևով՝ ֆրի կամ «French Fries»: Սակայն այն Ֆրանսիայում չի հորինվել: Համարվում է, որ նման ուտեստ առաջին անգամ պատրաստել են 17-րդ դարի վերջին Բելգիայում: 

Ըստ Բելգիայի բնակիչների, ֆրին կամ, ինչպես իրենք են անվանում այն, «ֆրիտը», հանդիսանում է բելգիական ազգային խոհանոցի ամենասիրելի ուտեստներից մեկը և առաջին անգամ պատրաստվել է Լիեժ քաղաքի մերձակայքում գտնվող Մեյուս հովտում: Այդ հովտի բնակիչները հաճախ էին տեղի գետից բռնած ձկներ տապակում: 

Ընդ որում, այն նախ կտրատում էին շերտերով, ապա մեծ քանակությամբ յուղով տապակում: 

Իսկ ձմռանը, երբ գետը սառչում էր և ձուկ չէր լինում, հովտի բնակիչները ստիպված էին լինում չճաշակել իրենց սիրելի ուտեստը, և այդ ժամանակ բելգիացիների մոտ գաղափար է ծնվում ձկների փոխարեն կարտոֆիլ տապակել: 

Իսկ «ֆրիտ» անունը ծագել է Ֆրիտ անունով տեղացի ձեռներեցի անունից, որը 1861 թվականին առաջին անգամ սկսել է վաճառել յուղի մեջ տապակած կարտոֆիլի կտորներ: Այնուամենայնիվ, որտեղից է ստացվել «կարտոֆիլ ֆրանսիական ձևով» անվանումը: 

Դա տեղի է ունեցել ճակատագրական սխալի պատճառով: 

Բանն այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորներն առաջին անգամ համտեսել են այդ անսովոր ուտեստը իրենց բելգիացի դաշնակիցների շնորհիվ, իսկ այդ զինվորների մեծ մասը ծնունդով Բելգիայի ֆրանսախոս մասից էին, և հենց այդտեղից էլ կարտոֆիլին ավելացել են «ֆրանսիական» բառը, քանի որ ամերիկացիները չէին կարող իմանալ, որ իրենց կարտոֆիլ հյուրասիրում են ընդամենը ֆրանսախոս բելգիացիները: Ֆրի կարտոֆիլի պատմությունը դրանով չի ավարտվում: 

Այն հանրահայտ դառնալու երկրորդ հնարավորությունը ստացել է անցյալ դարի կեսերին՝ երկաթուղու հետ կապված: Գնացքը, որով Փարիզ էր ժամանելու մի կարևոր քաղաքական գործիչ, ուշանում էր, և պաշտոնական ընթրիքը սպասարկող խոհարարները ստիպված են եղել արդեն տապակված կարտոֆիլը երկրորդ անգամ տապակել: Արդյունքում կարտոֆիլը դարձել է ավելի փխրուն և համեղ, պարզվել է, որ կարտոֆիլ պատրաստելու ամենահամեղ ձևը այն ձիթայուղով կրկնակի տապակելն է: 

Ներկայումս կարտոֆիլի ֆրիի մասին խոսելիս պետք չէ խանդավառվել: Բանն այն է, որ կարտոֆիլի ինտենսիվ աճեցման ժամանակ քիմիական հավելումներ (թունաքիմիկատներ և տարբեր խթանիչներ) են օգտագործվում: 

Բացի դա, ֆրի ստանալու համար իրականացվում է կարտոֆիլի նախնական մշակում և սառեցում, ապա տապակում բազմիցս օգտագործված յուղի մեջ: Այս ամենը ոչ միայն բացասաբար է անդրադառնում կարտոֆիլի համային որակների վրա, այլ նաև կարող է վտանգել առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ) Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն սկսել են զգալիորեն փոփոխվել Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ»
website by Sargssyan