Խեցգետիններ, զինվեք համբերությամբ․հոկտեմբերի 14-ի աստղագուշակը

Խոյ: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն: Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ, որոնք անակնկալ կերպով կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ցուլ: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

Երկվորյակ: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա՝ հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեք նրանց, ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ, սակայն կկարողանաք ոչ մեկին չնեղացնելով պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող որոշ կարևոր հարցեր քննարկելու համար: Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:

 

Խեցգետին: Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ: Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե՛ գործնական, թե՛ ընկերական և թե՛ սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Առյուծ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին, նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:   

Կույս: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ՝ այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը: Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

  

Շարունակությունն՝ այստեղ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
website by Sargssyan