Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել

Ավտոներկրողների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ ավարտվել է։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը NEWS.am-ին պատմեց, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որեւէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել, գրավոր պահանջների շուրջ քննարկում ունենալ։

Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է՝ ներկայացվել են նաեւ ոլորտում իրենց հուզող մյուս խնդիրները եւս. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին է ներկայացվել Փոթիի նավահանգստում առաջացած խնդիրը, մասնավորապես, որ  հայկական մենքենաները չեն բեռնաթափում, տուգանում են ՀՀ քաղաքացիներին, գույքը առգրավվում են։

Առաջարկել ենք, որ աջ ղեկով մեքենաներին թույլ տան ղեկը Հայաստանում փոխել, ոչ թե Վրաստանում կանգնենք հերթերի եւ հազարավոր դոլարներ ծախսենք։

Խոսել ենք նաեւ, որ մեծ թվով մեքենաների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջանալու մեքենաների ներկրման ԵԱՏՄ դրույքաչափերի հետ կապված»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանից եւ Ճապոնիայից արտահանված եւ հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձեւակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։ Այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել;

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan