Մի հատ էլ հակակարկտային շոկոլադ պետք է արտադրել. Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Պետք է հակակարկտային շոկոլադ էլ արտադրել։ Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում կատակով ավստրիահայ գործարարին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերցնելով «քավոր», «զոքանչ» գրություններով շոկոլադները՝ վարչապետը կատակելով հարցրեց. «Սրանք նո՞ր են, ամենաշատը «զոքա՞նչ» է վաճառվում»։

Եվ կատակին ի պատասխան գործարարն ասաց. «Այո, բայց բիբարով»։

Գործարարը բողոքեց, որ ամենաքիչը վաճառվում է «Sorry» գրությամբ շոկոլադները, վարչապետն էլ հուսադրեց, որ ընթացքում ավելի ու ավելի շատ կվաճառվի. «Հեղափոխության մեկնարկից հետո ոչ ոք չի հաշվել, բայց երեւի վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել տարբեր առիթներով. դա նորմալ բան է։ Կարծում եմ՝ այս բառը հեղափոխության հաջողությունների մեջ է, որովհետեւ երբ ճանապարհ էինք փակում եւ մարդկանցից սկսում էինք ներողություն խնդրել, որ իրենց այդ անհարմարությունը պատճառում ենք, իրենց վերաբերմունքը փոխվում էր։ Երբ իրենցից բարձրախոսով ներողություն էի խնդրում, մթնոլորտն էր փոխվում։ Այնպես որ սրա վաճառքի ծավալները պետք է ավելացնել։ Լավ կլինի, որ քաղաքացիները պայուսակում ունենան։ Մեզ համար դժվար է դա արտասանել, դե կովկասյան… դրա համար պետք է գրպանում ունենալ եւ ցույց տալ»։

Գործարարը մի զավեշտալի պատմություն պատմեց վարչապետին, երբ եկել էր առաջին անգամ Հայաստան եւ գնում էր Աշտարակ՝ գրանցելու ֆիրման. «Երբ Երեւանից գալիս էի դեպի Աշտարակ, որ գրանցենք ֆիրման, տաքսու վարորդին ասում եմ՝ ինչ լավ է, ծառերը ծաղկել են։ Նա ինձ կոպիտ ասաց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կքանդի»։

Պատմությունից հետո ծիծաղ հնչեց, որից հետո Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց շոկոլադների անվանումների մեջ ավելացնել նաեւ՝ հակակարկտային շոկոլադը։

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan