Ալմաստից՝ ադամանդ. թանկարժեք քարի պատմությունը

Ադամանդը հղկած ալմաստն է: Հետևաբար, պարզ է, որ ադամանդների պատմությունն սկսվում է առաջին հերթին ալմաստներից: 

Ալմաստն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանի տարածքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: 

Նաև հայտնի է, որ դրանք բարձր են գնահատվել հին Հռոմում: Հինավուրց ժամանակներից մարդիկ հավատում էին, որ այդ քարերը օժտված են կախարդական ուժով: 

Այն ժամանակ ալմաստները հաճախ օգտագործվում էին որպես թալիսմաններ: 

Ալմաստների մասին առաջին հիշատակությունը հին հռոմեացի գրող Պլինիոս ավագի «Միակ պատմություն» աշխատության մեջ է, որտեղ ասվում է, որ դրանք օգտագործվել են որպես գործիքներ: Այդ քարերը Եվրոպա են բերվել մ.թ.ա. 5-6-րդ դարերում: 6-րդ դարում Բորնեո կղզում հայտնաբերվել է ալմաստի փոքրիկ հանքավայր: 

Այնուամենայնիվ, հիմնական առևտրային ուղիներից կղզու կտրվածությունը անհնար է դարձրել այդ քարերի տեղափոխումը Եվրոպա: Այն փաստը, որ ալմաստները հղկելուց հետո դառնում են աներևակայելի գեղեցիկ քարեր, մարդիկ նկատել են դեռևս 13-րդ դարում: Այնուամենայնիվ, այդ քարերը որևէ կերպ չէին մշակում, քանի որ հավատում էին, որ դրանից հետո նրանք կկորցնեն իրենց կախարդական ազդեցությունը: 

Ալմաստի հղկումը սկսվել է շատ ավելի ուշ, և որպես թանկարժեք քարեր ալմաստներն սկսել են օգտագործել մոտ 550 տարի առաջ: 

Մարդկության պատմության մեջ առաջին ադամանդը պատրաստվել է 1454 թվականին վարպետ Լուի դե Բեռնելի կողմից: 

Նա այն պատրաստել է Բուրգունդիայի դուքս Կառլ Խիզախի համար, որը, տեսնելով այդ հոյակապ շողշողացող քարը, որոշել էր դրանով զարդարել իր զրահը: 

Ադամանդե զարդերով բարձր դասի միջոցառումներին ներկայանալու նորաձևությունը մտցրել է ֆրանսիացի թագավոր Կարլ 7-րդի ֆավորիտուհի Ագնեսսա Սորելը: Ի սկզբանե ալմաստների ամենամեծ հանքավայրերը եղել են Հնդկաստանում և Ինդոնեզիայում, որոնց մասին հիշատակվում է հանրահայտ «1000 և մեկ գիշեր»-ի հեքիաթներում: 

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ պաշարները սպառվել են, և ներկայումս Հնդկաստանում և Գոլկոնդում փոքր քանակությամբ քարեր են արդյունահանվում: 19- րդ դարի երկրորդ կեսերից Աֆրիկան է դարձել ալմաստների հիմնական մատակարար, որտեղ առաջին քարը 1869 թվականին հայտնաբերվել է Քիմբերլիում: 

Դա այն ալմաստն էր, որը հայտնի է դարձել «Հարավային Աֆրիկայի աստղ» անունով: 1876 թվականին Ֆիլադելֆիայում ներկայացվել է ալմաստի հղկման հատուկ տեխնոլոգիա` հատուկ քարհատ սարքի օգտագործմամբ: 

Ալմաստի հղկումը՝ նիստավորումը, սկսել է կիրառվել միայն 1910 թվականից, և այդ տեխնոլոգիան օգտագործվում է առ այսօր: 

20-րդ դարի առաջին կեսին Ատլանտյան օվկիանոսի ափին հայտնաբերվել է ալմաստի նոր հանքավայր, իսկ 1961 թվականին առաջին անգամ ալմաստներ են հայտնաբերել ծովի հատակին: Ռուսաստանում ևս կան ալմաստի հանքավայրեր, բայց դրանք աննշան են: 

Այստեղ առաջին ուրալ յան ալմաստը հայտնաբերվել է 1829 թվականին Պերմի նահանգում՝ Պավել Պոպով անունով մի ճորտի կողմից: ԽՍՀՄ-ում առաջին ալմաստի մշակման գործարանը կառուցվել է 1963 թվականին Սմոլենսկում: 

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan