«Ձեռքը ճար լիներ Սասունցի Դավթին ստորացնելու, նրան էլ կստորացներ, որ ինքը մնար միակ հայկական հերոսը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում քաղաքական իրողությունների ֆոնին հասարակական կրքերը գնալով ավելի են բորբոքվում: 

Տպավորություն է, որ մարդիկ դադարել են իրար լսել, տարակարծությունը ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի համար անկարևոր մի բան է դարձել: Համացանցը լցված է մեղադրանքներով, հայհոյանքներով, սպառնալիքներով՝ բոլորին ձերբակալելու, գնդակահարելու:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ երկրում անհանդուրժողականության մթնոլորտ է: 

«Ռևանշիստների իշխանափոխությունից հետո անհանդուրժողականության մթնոլորտը հասունացել է երկրում, և այսօրվա դրությամբ տեղի են ունենում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության արտահայտումներ, որոնց նաև ականատես եղանք վերջին ժամանակահատվածում: 

Իշխանափոխությունը տեղի ունեցավ սիրո և հանդուրժողականության կարգախոսի ներքո, բայց դրա ողջ ընթացքում չկար ո՛չ սեր, ո՛չ էլ հանդուրժողականություն: Եթե ինչ-որ տեղ ցույց տաք սիրո և հանդուրժողականության արտահայտություն, կհամաձայնեմ ձեզ հետ: 

Պաստառներ տարածվեցին ամբողջ քաղաքում, հոգեբանական ոտնձգություններ եղան, ագրեսիա, որոնք լուրջ բնույթ էին կրում, դրանք սիրո և հանդուրժողականության արտահայտություն չէին: Այսօր ունենք միջավայր, որտեղ այլակարծությունը խստորեն պատժվում է: 

Բացառված չէ, որ յուրաքանչյուրը, միայն նրա համար, որ ունի այլ կարծիք, կարող է ձերբակալվել: Երկու երիտասարդները միայն վարչապետի խոսքերը կրկնելու համար այսօր բանտարկված են, իսկ վարչապետը բանտարկված չէ: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր բանտարկված է, ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու: 

Հեքիաթ է հորինվել, բայց կոնկրետ մեղադրանք չկա, իսկ նա տարուց ավելի է՝ բանտում է, նրա անձնական իրավունքները խախտված են: Սա նման է բռնապետական ռեժիմի արտահայտման»,-ասում է Մադաթյանը:

Հոգեբանը նշում է՝ հասարակության մեջ առկա անհանդուրժողականության մթնոլորտը մեզ լավ տեղ չի տանելու: 

«Այն մեզ տանելու է կա՛մ քաղաքացիական պատերազմի, կա՛մ էլ շատ լուրջ բախումների: Ապօրինությունն ի սկզբանե պոպուլիստական հողի վրա սերմանվեց այսօրվա վարչապետի կողմից դեռևս իշխանափոխության շրջանում: 

Ատելություն սերմանվեց բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք մի փոքր ապահով էին ապրում՝ կապ չունի, թե ինչ միջոցներով: 

Եթե մարդը մի փոքր լավ է ապրում, լավ կոստյում է հագնում, լավ մեքենա վարում, ինքն արդեն հակահեղափոխական է: 

Ատելության մթնոլորտը բերեց իշխանափոխության: 

Իշխանության՝ տողատակերում ասվող կարգախոսն այն էր, որ «մենք հիմա կանենք այնպես, որ լավ ապրողները սկսեն վատ ապրել»: 

Այսինքն՝ ոչ թե մենք կգնանք դեպի լավը, որովհետև խնդիրն այդտեղ չէր: Ինչպես տեսնում ենք, այդպես էլ տեղի է ունենում՝ ձերբակալություններ, քրեական գործեր: Եթե ուշադիր հետևենք, երևի հարուցված քրեական գործերի 90 տոկոսը սին կլինի: 

Շոուներով մարդկանց բռնում են, հետո ոմանց սուս ու փուս բաց են թողնում: Մի քանի միլիոն դրամի շորթման մասին խոսակցություններ, հետո 350 հազար դոլար՝ չարթերային չվերթի համար (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը ԱՄՆ-խմբ.): 

Անտրամաբանական, ոչ պետական իրողություններ են»,-ընդգծում է հոգեբանը:

Վերջին շրջանում նկատելի է, որ հարձակումներ են լինում պատերազմի բովով անցած անձանց նկատմամբ: Մադաթյանի կարծիքով՝ սա կոնկրետ քաղաքականություն է:

«Տեղի է ունենում ազգային հերոսներին ստորացնելու, փոքրացնելու, արժեզրկելու մեծ ու նպատակային գործընթաց՝ անկախ որևէ պատճառից: 

Խնդիրը սա է՝ կա՛մ ես լավն եմ ու ցույց եմ տալիս, որ լավն եմ, կա՛մ էլ հասկանում եմ, որ լավը չեմ և ով լավն է, նրանց ստորացնում եմ, որ դրա ֆոնին լավը երևամ: 

Մարդը չի ծառայել բանակում, փախել է Արցախյան պատերազմի ժամանակ, հետո ազատվել է բանակից: 

Այդ նույն ժամանակ Վիտալի Բալասանյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշները, զենքը ձեռքին, կռվել են, հասկացեք՝ իրենց կյանքը, իրենց երեխաների դաստիարակությունը, ընտանիքի անդորրը նվիրել են հայրենիքի կայացմանը: 

Ու այսօր այդ մարդիկ, որքան հնարավոր է, տարբեր պատճառներով ստորացվում են: Տեղի է ունենում մտածված գործընթաց: 

Ձեռքը ճար լիներ, Սասունցի Դավթին ստորացնելու, նրան էլ կստորացներ, որ ինքը մնար միակ հայկական հերոսը: 

Նպատակային տեղի է ունենում Արցախի, հայրենիք գաղափարի արժեզրկում: 

Ուշադիր հետևեք արտահայտած մտքերին՝ «նա չի հայը, որ այստեղ է ապրում, այլ նա է հայը, ով գոնե մեկ ամիս անցկացնում է Հայաստանում»: 

Եթե իմ երեխային ուղարկում եմ բանակ, ես նո՞ւյն ձևի հայ եմ, ինչպես այն մեկը, որ գալիս, մեկ ամիս ռեստորանում փող է ծախսում: 

Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այդ արժեքների հավասարությունը: 

Տեսնում եմ, որ սա ունի հետևողական բնույթ, տեղի է ունենում հայրենասիրական և մյուս արժեքների լուրջ խարխլում»,-եզրափակում է մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
website by Sargssyan