Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ)

Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային    հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը: Նրա խոքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը: «Շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ  առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար: «Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Իր ելույթում Իլհամ Ալիևը, մասնավորապես նշել է, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan