Նախընտրական «ֆալստարտ» կամ գրոհ գեներալի նկատմամբ

Հայաստանյան իրականությունում կարծես նորմալ երևույթ է դարձել հնարավոր առիթի դեպքում կտրուկ հարձակումների ենթարկել ուժայիններին, և հականշականն այն է, որ այդ գրոհին բավականին ջատագովությամբ լծվում են իշխանության սեկտորի ներկայացուցիչները։ Հերթական անգամ քարկոծման ալիքի էպիկենտրոնում հայտնվել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով օրերս բավականին կոշտ քննադատել էր Նիկոլ Փաշինյանին ու նրա ողջ իշխանական թիմին՝ կոչ անելով անմիջապես հրաժարական ներկայացնել։ Բալասանյանն իր հարցազրույցում բավականին սուր քննադատել էր նաև «Սասնա ծռերին»՝ ևս մեկ անգամ ակնարկելով, որ հեռու մնան քաղաքական գործընթացներից ու ինքնագործունեությունից, առավել ևս՝ պետության և պետականության հետ կապված հարցերի վերաբերյալ ակտիվություն դրսևորելուց, հակառակ դեպքում գեներալը նրանց սպառնացել էր ընդհուպ ֆիզիկական ոչնչացման հանգամանքով։

Ընդ որում ուշագրավ է, թե ովքեր են հատկապես «նեղվել» գեներալ Բալասանյանի բացահայտումներից՝ սորոսականները և «Սասնա Ծռերը»: Արցախի Գեներալի առաջնային մեսիջը թերևս հետևյալն է՝ Փաշինյանը շեղվել է պետականամետ գծից: Սա նորություն չէ, այս մասին ակնարկել է անգամ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կապված են զինված ուժերի հետ, չմոռանանք, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ հայտարարությունը։

Բալասանյանի հարցազրույցը լուրջ իրարանցում է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Բանն այն է, որ Բալասանյանը հերթական անգամ լուրջ քննադատության է արժանացրել Փաշինյանի քաղաքականությունը հատկապես Արցախի հարցում, ընդհուպ մինչև վերջինին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ինչ-ինչ գործարքների գնալու հարցում լուրջ մեղադրանք հնչեցնելը: Իրականում Բալասանյանը առաջին անգամ չէ, որ նման կոշտ գնահատականներ է հնչեցնում, սակայն, թերևս առաջին անգամ է ստանում նման կազմակերպված հակադարձում:

Հատկանշական է, որ այս թեմայի հետ կապված առանձնակի ակտիվ էին հատկապես Ծռերը, որոնք փորձում էին ամեն կերպ հակադարձել Բալասանյանին։ Վարուժան Ավետիսյանն այդ առիթով ասել է, թե «Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողն է, նա է արտահայտում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական գաղափարախոսությանը համապատասխանող թեզեր»։ Ավետիսյանն իր խոսքում քանիցս նշել է, թե գործող իշխանությունները բավական մեղմ են նախկինների նկատմամբ, հավելել, թե օր առաջ պետք է կազմակերպել «հայկական Նյույեմբերգ»։

«Ծռերի» կողմից անընդհատ շեշտվում է այն թեզը, թե «զարմանալի է՝ ինչո՞ւ են ազատության մեջ շարունակում մնալ նախկին ռեժիմի ներկայացուցիչները»։ Զավեշտալին այն է, որ սպառնալիքների ու սպանությունների մասին խոսում են  ահաբեկչական խմբավորման պարագլուխն ու ներկայացուցիչները, պարբերաբար բարձրաձայնում ազգային անվտանգության ու պետական ինստիտուտների կարևորության մասին։ Ակնհայտ է, որ տեռորիստներին հարկավոր է նոր արյուն ու զանգվածային դատավարություններ։ Տեղին է փաստել, որ «Ծռերի» թիրախում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախի իշխանությունները՝ այն համարելով «հակահեղափոխության որջ» (կարող ենք փաստել, որ ահաբեկիչների նման հոխորտանքների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև լրատվականները, որոնք պարբերաբար հարթակներ են տրամադրում նման մարդասպաններին՝ եթերից հայտարարություններ անելու համար)։

Գեներալի անձի շուրջ ստեղծված քննադատության ալիքն ակնհայտ ուղղորդում ուննի իշխանական վերնախավի կողմից, քանի որ հնչեցված բոլոր թեզերը հիմնականում նույն «գծի» մեջ են և ասելիքը «կարմիր թելի» նման անցնում է քննադատողների ասելիքի մեջ։

Այս ամենը նաև պետք է դիտարկել Արցախում տիրող նախընտրական իրավիճակի հետ կապված, քանի որ Փաշինյանն Արցախում փորձում է իր քաղաքական դիրքերն ամրապնդել և «տակից» որոշակի մանևրներ է կատարում, իսկ Բալասանյանը միանշանակ տիրապետում է ընդհանուր իրավիճակին և փորձում է ձեռքը պահել «զարկերակի» վրա։

Անդրանիկ Հարությունյան

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan