Թաքն­ված վա­խե­ր. իշ­խա­նու­թյան ներ­սում չի լի­նի անձ­նիշ­խա­նու­թյա­նը հա­կադր­վող որևէ ուժ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից ի վեր Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, որ նոր իշխանությունների աշխատանքը ժողովրդի համար թափանցիկ է: 

Եվ հենց սրանով է պայմանավորված այն, որ վարչապետը ոչ միայն ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերների ձևաչափով փորձում է պարզաբանել հանրությանը հուզող հարցերը, այլև անձամբ այցելում է հանրապետության տարբեր բնակավայրեր և փորձում է շփվել մարդկանց հետ:

Սակայն ուղիղ եթերների և ասուլիսների ժամանակ Փաշինյանը հիմնականում փորձում է հարցերը պարզաբանել որոշակի անկյան տակ, որի ժամանակ ոչ էական խնդիրները առաջին պլան են մղվում, իսկ հանրությանը հուզող որոշակի հարցեր մնում են մթության մեջ:

Մինչ այսօր մարդկանց համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը, հրաժարական տվեցին: 

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա: Չէ՞ որ, քաղաքացիների շրջանում դժգոհություն ևս չկար նրանց գործունեության հետ կապված, ավելին՝ նրանք բարձր ռեյտինգ ունեն հասարակության շրջանում:

Տարօրինակ էր, որ Օսիպյանը չցանկացավ շարունակել աշխատանքը վարչապետի հետ նաև խորհրդականի պաշտոնում՝ այդ կարգավիճակում մնալով ընդամենը մի քանի օր, այն էլ՝ արձակուրդի մեջ: 

Ու նկատելի է մի հետաքրքիր օրինաչափություն, հրաժարականների լուրերը որպես կանոն մի քանի օր առաջ շրջանառվում են մամուլում, ապա հերքվում են համապատասխան կառույցների կողմից, սակայն որոշ ժամանակ անց հաստատվում են հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունները:

 Այդ ընթացքում «քայլողներն» ու նրացն մերձ «Նիկոլից ավելի նիկոլական» որոշ անձինք քափուքրտինք մտած՝ առիթն օգտագործում են հարձակվելու ԶԼՄ-ների վրա՝ անվանարկել վերջիններիս, հասարակության մեջ նրանց նկատմամբ ատելություն սերմանել ու թշնամանք: 

Այդպես եղավ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների դեպքում (վերջինիս դեպքում՝ նաև խորհրդականի պաշտոնից հրաժարականի թեմայով), նախ մամուլում գրվեց այս մասին, հետո հերքվեց, ապա մի քանի օր անց հրաժարականների մասին տեղեկությունները հաստատվեցին:

Օրերս էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հրաժարական է տվել: 

Ու հետաքրքրական է, որ ժամից ավել չհերքվելով՝ կայքերից մեկում տեղ գտած լուրը լայնորեն տարածվեց տարբեր լրատվականներում, որից հետո միայն Փաշինյանն այդ լուրերը որակեց որպես անհեթեթ: 

Եթե անկեղծ՝ շատ լավ է, որ այդ լուրերը չհաստատվեցին, որովհետև Տոնոյանը իշխանության մեջ մնացած հատուկենտ ադեկվատ ու պրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է: Սակայն սրանով չեն վերանում այն կասկածները, թե հնարավոր է Տոնոյանը ևս թողնի իր պաշտոնը, քանի որ սկզբնական շրջանում Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների մասին տեղեկությունները ևս նույն ջերմեռանդությամբ հերքվում էին: Նույնը վերաբերում է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: 

Ու որքան էլ իշխանություններին կցված որոշ ստատուսագիրներ հիստերիայի մեջ ընկնեն նման տեղեկություններից, փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ ԶԼՄ-ները ճիշտ են լինում, նմանները՝ կյանքով մեկ սխալ:

Որևէ երկրում ուժայինների հրաժարականները պատահական լինել չեն կարող: Իսկ Փաշինյանի խուսափողական պատասխանները այն հարցի շուրջ, թե ուժայինների կոնկրետ գործունեության որ ուղղությունից է դժգոհ, խորացնում են կասկածները, թե վերջինս փորձում է ազատվել հանրության մոտ բարձր վարկանիշ ունեցող գործիչներից, քանի որ իր վարկանիշը սկսել է նվազել և որոշ ժամանակ անց այդ գործիչները կարող են ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քանի ինքը: Իսկ դա կարող է հիմքեր ստեղծել, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տա:

Եթե Փաշինյանի մտահոգությունները իրոք կապված են ուժայինների բարձր վարկանիշի հետ, ապա դա վերջինիս՝ որպես ղեկավարի օգտին չի խոսում, քանի որ իր վարկանիշի վրա կենտրոնանալու և ավելի արդյունավետ աշխատելու փոխարեն փորձում է ազատվել ինքնուրույն մոտեցում ունեցող գործիչներից: 

Շատ հաճախ ուժայինների միջոցով իշխանության գործողությունները հավասարակշռվում են՝ որոշակիորեն զսպելով Փաշինյանի՝ հեռանկար չունեցող պլանները, քանի որ վերջինս, ելնելով իր լրագրողական աշխատանքի փորձից, փորձում է հիմնական խաղադրույքը կատարել սենսացիաներ սարքելու, դրանք հանրությանը մատուցելու վրա՝ դրանով իսկ իր իմիջը պահպանելու և պաշտոնավարումը երկարացնելու համար:

Թերևս շուտով ուժի մեջ կմտնի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական, և այդ պաշտոններում կարող են նշանակվել մարդիկ, ովքեր ոչ միայն կզիջեն իրենց պրոֆեսիոնալ ունակություններով, այլև լիովին կլինեն պարզապես կամակատարներ: 

Այդ ժամանակ իշխանության գործողությունները կարող են դառնալ ավելի կամայական և անհավասարակշիռ, քանի որ իշխանության ներսում չի լինի անձնիշխանությանը հակադրվող որևէ ուժ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ) Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն սկսել են զգալիորեն փոփոխվել Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ»
website by Sargssyan