Թուրքիան ևս զոհեր ունի. ի՞նչ է կատարվում Սիրիայի հյուսիսում

Թուրքիան երեկ սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի հետևանքով արդեն կան տասնյակ զոհեր՝ խաղաղ բնակիչներ:

Քիչ առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թուրքիայի աջակցությունը վայելող, այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակը» (մոտ 14.000 զինյալ) միացել է թուրքական զինուժին: Արաբներից և սիրիացի թուրքմեններից կազմված զինված միավորումն արդեն մտել է Եփրատ գետի արևելյան շրջանները:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերության տեղեկություններով՝ սիրիացի քրդերի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ բախումների հետևանքով Թուրքիան ևս կորուստներ ունի: Հասաքա շրջանի Ռաս ալ Այն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետևանքով թուրքերն արդեն տվել են 14 զոհ: Ըստ հեռուստաընկերության՝ քրդերը հետ են մղել թուրքերի հարձակումները, նաև՝ թուրքական 4 տանկ խոցել:

Թուրքիայի ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է, որ գրավել է բոլոր այն օբյեկտները, որոնք ծրագրել էր գրավել:

 

Թուրքական Habertürk-ը հաղորդում է, որ քրդերն ականանետային հարձակումներ են իրականացրել թուրքական Ջեյլանփընար քաղաքի վրա:

Քրդերը հայտնում են նաև, որ ՍԴՈւ-ին հաջողվել է  հետ մղել ԻՊ-ի «քնած բջիջների» հարձակումները: Ըստ տարածված հաղորդագրության՝ այսօր առավոտյան փորձ է արվել գրավել Թուեյմիյա գյուղը (որտեղ տեղակայված է քրդերի ռազմաբազաներից մեկը), սակայն հարձակումը հետ է մղվել:

 
 

 

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan