Քաղաքագետ. «Արհեստականորեն թշնամանք է հրահրվում, ինչն իր հերթին մեծացնում է հասարակության պառակտման ծավալները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի ներսում անհրաժեշտ գործընթացների հիմքում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մի քանի կետ է առանձնացնում, որոնց թվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում առկա խնդիրները: Միևնույն ժամանակ, քաղաքագետը ներքին ու արտաքին հարցերը միմյանցից անջատ չի դիտարկում՝ վերլուծելով դրանք մեկ տրամաբանության մեջ:

«Այսօր արհեստականորեն փոխադարձ թշնամանք է հրահրվում, ինչն իր հերթին մեծացնում է հասարակության պառակտման ծավալները: Գուցեև արտաքին թշնամիների նպատակը հենց ներքին կարգով միասնականությունը խարխլե՞լն է : 

Այն ուժերը, որոնք գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար շարունակում են աշխատել այդ ուղղությամբ, նրանք չեն աջակցում հասարակության առողջացմանը»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղաքագետը՝ շեշտելով, որ նրանք այլ նպատակ են հետապնդում, իսկ հասարակությունն իր հերթին մոլորված է:

«Հասարակությունը մտածում է, թե նախաձեռնվող մի շարք գործընթացներ հօգուտ Հայաստանի են: Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը բավականին սրված է: Չկա խաղաղություն՝ դա սուտ է: 

Չի բացառվում, որ միտումնավոր տարածված սուտ է «ամեն ինչ լավ է» ձևակերպումը: Չգիտեմ՝ իրենց ով է հավաստիացնում, երաշխավորում, որ «ամեն ինչ լավ է», բայց իրականությունն այլ է»,-ընդգծում է Ս. Շաքարյանցը: 

Քաղաքագետը շեշտում է՝ հիմա շատ է խոսվում նախկին համակարգի դեմ պայքարելու մասին:

«Բայց նախկինի դեմ պայքարը, ըստ էության, պետք է սկսվի Լևոն Տեր-Պետրոսյանից: Եթե նրա Սահմանադրությունը, ներկայիս Սահմանադրության հիմքերն անվավեր չեն ճանաչվում, ապա մնացածն անիմաստ է: 

Եթե իրականում ուզում եք հանցավոր համակարգի դեմ պայքարել, ապա հիմքերը պետք է փոխեք»,-նկատում է նա՝ զուգահեռ շեշտելով երրորդ հանգամանքի՝ արտաքին աշխարհում կատարվող իրադարձություններին համարժեք քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

«Երեկ կարդացի, որ չնայած Թուրքիայի նախագահը դիմադրել է, սակայն, այնուամենայնիվ, համոզվել է, որ ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հաշվարկները պետք է ազգային արժույթի անցնեն: Ես էլի եմ ասել, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում փոխհամաձայնեցված են գործում: Հիմա նրանց ավելացել է նաև Չինաստանը: 

Չինաստանն էլ է պարտադրում, համոզում կամ ստիպում իր գործընկերներին հրաժարվել դոլարային առևտրից և անցնել ազգային արժույթներով առևտրին: 

Բացի այդ, հայտարարվել է, որ Հնդկական օվկիանոսում եռակողմ ռազմածովային զորավարժություն կլինի: Հայաստանը, ամեն դեպքում, պետք է գոնե հետ չմնա նման գործընթացներից: 

Պետք է համապատասխան բովանդակության բանակցություններ վարի՝ իմանալով, որ այսուհետ Եվրասիայում ամեն ինչ որոշվելու է նշված երեք պետությունների փոխհամաձայնությամբ:

Այս համատեքստում կարող եմ հիշեցնել հետևյալը. 

հոկտեմբերի 4-ին «Վալդայ» ակումբի նիստին Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ռազմական դաշնակիցներ են, քանի որ Չինաստանի հակահրթիռային և հակաօդային սպառազինությունների համակարգերն արդեն ապահովելու է Ռուսաստանը: 

Երբ մենք տեսնում ենք այս իրականությունը, մեր արտաքին ուղղություններում առկա այս փոխկապակցվածությունը, ապա այն չի կարող չազդել մեր ներքին գործերի վրա»,-նկատում է քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ ներկայիս իշխանությանն այս առումով խորհուրդներ տալն այլևս անիմաստ է:

«Անիմաստ է այդ մարդկանց հետ խոսել, խորհուրդ տալ ցանկացած ուղղության մասով: Նրանք անգամ «լևոնական» Սահմանադրությանը չեն ուզում ենթարկվել, իրենց պետք է փողոցային Սահմանադրություն, դրա համար անիմաստ է խորհուրդ տալ այսօրվա իշխանություններին: 

Իսկ վաղը ցանկացած իշխանություն ուղղակի պարտադրված կլինի հաշվի նստել արագ-արագ փոփոխվող իրականության հետ: 

Իսկ իրականությունը փոխվում է ամեն շաբաթ, եթե չասենք, որ ամեն օր ինչ-որ նոր բան է փոխվում: Օրինակ՝ իրավիճակը բարդանում է Սիրիայում՝ հայերի մշտական բնակության վայրերում:

Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է անգամ առանց ԱՄՆ-ի ռազմական գործողություն իրականացնել: Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են պատրաստ միջամտել, գոնե կես խոսք ասել՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների: 

Իրենք խոսք չունեն, որ ինչ-որ բան էլ կարողանան ասել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ քաղաքական օրակարգը, չնայած տարբեր իրականություններին, 1991 թվականից ի վեր նույնն է:

«Թշնամանքը, որը սերմանվել է միտումնավոր, պետք է վերանա: 

Ով դրա սկիզբը դրել է, նա էլ պետք է վերացնի: Եթե չի կարող՝ կա հրաժարականի ճանապարհը: 

Եթե պատրաստ չէ այդ ճանապարհով գնալ, քանի որ պարտադրված է արտաքին պատվերով, մնացած բոլոր հարցերն անիմաստ են…

 

Կարելի է մտածել, որ որոշակի մթնոլորտի ստեղծումն ինչ-որ չափով ձեռնտու է այն մարդկանց, որոնք նույն մթնոլորտը ձևավորելուն ուղղված քայլեր են անում: 

Չի բացառվում՝ անձնական շահագրգռվածություն էլ կա՝ սեփական շապիկը շատ ավելի լավ է տաքացնում, քան հասարակական բարգավաճումը»,-ասաց Շաքարյանցը:

Քաղաքագետը հավելեց՝ նախ պետք էր տեսնել արտաքին սպառնալիքները, որ հնարավոր լիներ դրանց համապատասխան քաղաքականություն վարել. 

«Որովհետև եթե մոլի դեմոկրատները արտաքին ուժերի օգնությամբ սկսել են պայքարել սեփական, թեկուզև սխալ, իշխանության դեմ, ինձ ոչ շատ հեռու անցյալի իրադարձություն է հիշեցնում, երբ դադարեց գոյություն ունենալ Հարավսլավիայի պետությունը, երբ մարդիկ ամեն ինչ արեցին, որ կորցնեն սեփական երկիրը: Իրենք իրենց ձեռքով պետություն են ոչնչացրել»:

Վերադառնալով Հայաստան՝ նա նկատեց. 

«Հիմա ոչ թե միասնականություն են բերել, այլ բացեիբաց պառակտում ու թշնամանք: Դուք պետք է հաշվի նստեք իրականության հետ, հասկանաք, որ պատերազմից հետո առնվազն մի դար պետք է անցնի, որպեսզի մոռացվեն պատերազմի մասնակիցները: 

Բայց հենց հիմա են ուզում անտեսել նրանց՝ ասելով, որ այդ սերունդը չի եղել, միայն իրենք են՝ եկել ու իջել են երկնքից: Այդպես ճիշտ չէ: 

Ցանկացած երկիր, ցանկացած հասարակություն, դուրս գալով պատերազմից, ունենում է տարբեր դժվարություններ: 

Վաղ թե ուշ նման դժվարություններն իրենց բնականոն ընթացքով հաղթահարվում են: 

Այդ ամենը արհեստականորեն չի ջնջվում՝ հայտարարելով, որ այսուհետ մենք թուրքին պիտի սիրենք: Այդպես չի լինում, թշնամուն սիրում են միայն նրան ծնկի բերելուց հետո: 

Ուրիշ ճանապարհ չկա և երբեք չի էլ եղել: Թշնամու գլուխը կտրելուց հետո կարող ես սիրել նրան ինչքան ուզում ես ու ինչպես ուզում ես»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan