Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին. Սա սպառնալիք է մեր պետությանը. Շարմազանով

Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում: 
Իշխանության է եկել ուժ, ում համար իզմեր չունենալը դարձել է հավատամք: 
Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:

Տեսեք.
● Փաստացի 1,5 տարի է նորերը հրաժարվել են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարից: Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից խոսելու փոխարեն խոսում է նախկին ուժերից և իր թավշիստներից:
●Արցախի հարցում կտրուկ նահանջ և հրաժարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
● Փաշինյանը իր լռությամբ համաձայնվեց Բոլթոնի կոչին՝ հրաժարվել պատմական կաղապարներից:
● Արշավ Արցախի հերսների դեմ:
● Փաշինյանի իշխանությունը, նսեմացնելով Սարդարապատի և Արցախի հաղթանակները, մի դեպքում հավասարեցրեց իր բազմագույն հեղափոխությունը Սարդարապատի հաղթանակին, իսկ մեկ այլ դեպքում ավելի կարևորեց իշխանազավթումը քան Արցախի հաղթանակը: Հասկանում եք՝ ինչ է արվում...
Թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակը Փաշինյանի կողմից ավելի է նսեմացվում քան իր դմփ-դմփ-հու շարժումը:
●Ավելին, Փաշինյանը գործարքի է գնում սորոսա-ահաբեկչական խմբի հետ, մի խմբի հետ ովքեր հարձակում են գործել ՀՀ-ի վրա և Հայաստանում զբաղված են մեր երկրի դաշնակից Ռուսաստանի դեմ հակաքարոզով: Եթե սրան գումարենք նախկին ԱԱԾ պետի <<կանգ առ և սթափվիր>>-ը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Նիկոլի բազմագույն հեղաշրջման արդյունքում արվում է հնարավոր ամեն ինչ՝թուլացնել մեր պետության հիմքերը:

Այս կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց իշխանական էշելոններում ուժեղացնել սորոսա-ապազգային–հակառուսական ուժերի դիրքերը և թուլացնել կամ դուրս մղել իշխանությունից նրանց, ովքեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներ են...

Եզրակացությունը հետևյալն է.

● Հայաստանի ռազմա-քաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ չպետք է այլընտրանք ունենա:
● Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, և ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում՝որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ:
Սակայն Փաշինյանի ռեժիմը անում է ճիշտ հակառակը:

Հ.Գ.
Ինչպես կասեին Հին Հռոմում Կարթագենը պետք է կործանվի կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը:

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan