Քա­ղա­քա­կան մա­նի­պու­լյա­ցիա՞, թե՞ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական մանիպուլ յացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլ յացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը: 

Քաղաքական մանիպուլ յացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է: 

Վերջին շրջանում ուշագրավ միտում է նկատվում հանրության մեջ՝ բավականին սուր ու կտրուկ թեմաների ու առանցքային հարցերի վերաբերյալ ներկայացվում են հատվածական ու ծայրահեղական դիրքորոշումներ։ 

Նմանատիպ թեմաների հետ կապված տրվում են գնահատականներ և հիմնականում իշխանություններին սպասարկող ռեսուրսները լծվում են այս թեզերը շրջանառելու և հանրային կարծիքի վրա ազդելու մեթոդներ կիրառել։

Հատկանշական է, որ այս փուլում առանձնակի էնտուզիազմով են Նիկոլ Փաշինյանի սատարման գործին լծվել ՀԱԿ ներկայացուցիչները։ 

Փաշինյանի թիմակիցները, կոպիտ ասած, «չեն ձգում» ընդհանուր քաղաքական գործընթացին և ընդդիմության կողմից հնչեցրած թեզերին հակադարձելու գործին, և «մեծ եղբոր» կարգավիճակով թեմային լծվել են նրանք։

Նախօրեին նմանօրինակ մի դեպք գրանցվեց լրատվականներից մեկի տաղավարում, երբ ՀԱԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը իր խոսքում բավականին իռացիոնալ ձևակերպումներ հնչեցրեց, թե «Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ վարչապետին տապալելու համար»։ 

Քաղաքագետն իր խոսքում նաև նշեց, թե «տպավորություն ունի, որ կամավորական ջոկատներ կարող են ստեղծվել և Ալիևի կողմից կռվեն մեր բանակի զինվորների դեմ»։ Համաձայնեք, որ բավականին ծայրահեղական ու ռիսկային հայտարարություն է, որին արժե անդրադառնալ։

Այսինքն, ի՞նչ է ստացվում. լևոնտերպետրոսյանական ինչ-որ քաղաքագետ տեղյակ է, որ ՀՀ- ում կան մարդիկ, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ վարչապետին տապալելու համար, ավելին՝ հնարավոր է լինեն մարդիկ ու խմբավորումներ, որոնք կգնան ադրբեջանական բանակի կողմից մեր տղերքին կոտորեն, իսկ պատկան կառույցները ձեռքները ծալած նստե՞լ են։ 

Փաստորեն սա նաև հայտարարություն է հանցագործության մասին, և համապատասխան գործողություններ ու քայլեր պիտի կիրառվեն, քանի որ այստեղ խոսքը ազգային անվտանգության սպառնալիքի մասին է։ 

Մյուս կարևոր առանցքն այն է, թե ովքե՞ր են այդ անձինք, որ պատրաստ են նման քայլի, ու դրա մասին ոչ մի կառույց տեղյակ չէ, ինչպես տեղյակ է վերը նշված հարգարժան քաղաքագետը։ 

Եթե սա էժան մանիպուլ յացիա չէ, կամ ասենք նախկին իշխանությունների հասցեին հերթական ցեխշպրտոցին, ապա այստեղ լուրջ խորհել է պետք։

Սակայն այստեղ մի պահ պետք է կանգ առնել ու սթափ դատել, թե ինչի մասին է խոսքը։ 

Շատ ավելի հավանական է, որ իրականում սա հերթական քաղաքական մանիպուլ յացիան է, որը կիրառում են գործող իշխանությունները, իսկ ավելի ճշգրիտ՝ իրենց սովորույթի համաձայն, լևոնտերպետրոսյանականները, Փաշինյանի համար հանրային աջակցության ալիքն ապահովելու և վարկանիշային անկումից խուսափելու համար: 

Սակայն որ տարբերակն էլ լինի, նման հայտարարությունները չափազանց վտանգավոր են ու համապատասխան մարմինների կողմից հանգամանալից ուսումնասիրության կարիքն ունեն։

Քանզի, եթե ասվածն իրականություն է, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, իսկ եթե դա հերթապահ մանիպուլ յացիոն իմիտացիա ստեղծելու փորձ է, պետք է ստանա համարժեք պատասխան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan