Միգուցե նախագահակա՞ն

Խորհրդային Միության փլուզման գործընթացն ուղեկցվեց նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախության «շքերթով», որից անմասն չմնաց նաև Հայաստանը: ՀՀ-ում մեկնարկեց ժողովրդավարական բարեփոխումների, նոր քաղաքական իրողություններին համապատասխան սոցիալական, քաղաքական ու տնտեսական ինստիտուտների ձևավորման գործընթացը:

ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման գործընթացի առաջին փուլն ընթացավ քաղաքական և իրավական համապատասխան ինստիտուտների ներդրմամբ: Այդ երևույթը մասնագետները անվանում են նաև քաղաքական ինստիտուցիոնալացում, որը լայն իմաստով հասարակության մեջ ֆորմալ և ոչ ֆորմալ կանոնների, սկզբունքների, նորմերի կայուն համակարգի ձևավորման գործընթաց է, որը կարգավորում է հասարակության քաղաքական կենսագործունեության ոլորտը: Ինստիտուտները, նախ և առաջ, նորմերն են, նրանց ուղեկցող սանկցիաները և այն կազմակերպական ձևերը, որում կամ որոնց միջոցով նրանք արտահայտվում են: Քաղաքական ինստիտուցիոնալացման առաջին փուլում մեր հանրապետությունում ներդրվեցին բազմակուսակցականության (1990 թ.), նախագահի (1991 թ.), Ազգային ժողովի (1995 թ.), սահմանադրականության և այլ ինստիտուտներ:

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում ապագա սահմանադրական կարգի շուրջ ձևավորվել էին երկու հիմնական ճամբարներ, մի կողմից՝ ուժեղ նախագահական ինստիտուտի, իսկ մյուս կողմից՝ իշխանության ճյուղերի փոխհարաբերություններում խորհրդարանի գերակայության կողմնակիցների միջև: Ընդ որում, երկու կողմերն էլ մատնանշում էին կառավարման այս կամ այն մոդելի առավելությունները: Մասնավորապես, խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակիցներն առաջին հերթին նշում էին պառլամենտարիզմի առավել ժողովրդավարականության, կուսակցությունների կայացման և ինստիտուցիոնալացման գործընթացում համամասնական ընտրակարգի ուղղակի և դրական ազդեցության, իշխանության ապակենտրոնացման հանգամանքները: Մինչդեռ նախագահական կառավարման ինստիտուտի ջատագովները պնդում էին, որ ոչ արհեստավարժ խորհրդարանի և թույլ զարգացած կուսակցությունների պարագայում քաղաքական համակարգի՝ քաոսում հայտնվելու հավանականությունն էապես մեծանում է, որն իր հերթին ենթադրում է որոշումների ընդունման միասնական կենտրոնի ստեղծում և իշխանության լայն լիազորություններ նախագահին:

Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում նախագահի ներկայացրած Սահմանադրության նախագծի կողմնակիցների և ընդդիմադիր թևի միջև ծավալված քննարկումները վերաբերում էին երկու կարևոր հարցերի՝ Հայաստանի կառավարման համակարգի ընտրությանը (նախագահակա՞ն, թե՞ պառլամենտական) և նրա ընդունման կարգին: Նախագահը առաջարկում էր սահմանադրությունն ընդունել հանրաքվեով, ընդդիմությունը՝ սահմանադիր ժողովում: 1994 թ. դեկտեմբերին նախագահի հրամանագրով կասեցվեց ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի գործունեությունը, որից հետո նախագահը պնդեց սահմանադրությունը հանրաքվեով ընդունելու տեսակետը:

2015-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ  հանրաքվե, ինչի արդյունքում փոխվեց ՀՀ պետական կարգը․ Հայաստանում հաստատված խորհրդարանական կառավարման համակարգը փաստում է, թե ինչքան ռիսկային ու լուրջ քաղաքական հետևանքների կարող է բերել խորհրադարանական կառավարման համակարգում թույլ և «անատամ» խորհրդարան ունենալու պարագայում։ Այսօրվա ԱԺ-ն փաստացի հանդիսանում է կառավարության կցորդը և, ինչպես ժամանակին սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «հանդիսանում է դակիչ»։ Ճիշտ է նախկինում նույնպես եղել են իրավիճակներ, երբ պառլամենտը ոչ հաճախ է ըննդիմացել կառավարությանը, սակայն որոշակի քաղաքական և պետական հասունության հաշվին պատգամավորները կարողացել են պահել հավասարակշռությունը։ Այնպես, որ գործող իշխանությունները հարմար տղեավորվել են կառավարման այս համակարգում և փորձում են պետական ինստիտուտները խառայեցնել սեփական քաղաքական ամբիցիային։

Անդրանիկ Հարությունյան

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan