Այս աղջիկը կյանքի կեսն անցկացրել է շան բնում՝ շնաթոկով կապված. կյանքի սարսափելի պատմություն

15 տարեկանից սկսած՝ նրա պարանոցին շնաթոկ է անցկացված եղել, և այդպես է նրա հետ վարվել հարազատ մայրը։

 

Դուսյա Մերզլյակովան ծնվել է խուլ տայգայում։ Նրա ծնողները հնադավաններ էին։ Հարազատ հորը կինը չի հիշում, քանի որ նրան փոխարինել է խորթ հայրը, որը հրաշալի որսորդ ու տղամարդ էր։

Դուսյայի մայրը դստեր նկատմամբ սառը վերաբերմունք էր տածում, և աղջիկը ժամանակի մեծ մասն անց էր կացնում խորթ հոր հետ։ Տղամարդը նրան որսորդական հմտություններ էր սովորեցնում, պատմում, թե ինչպես կարելի է թակարդներ տեղադրել, սնկեր, հատապտուղներ ու բուժիչ խոտեր հավաքել։

Երբ եկավ ժամանակը, Դուսյային դպրոց չուղարկեցին։ Նա պատկերացում անգամ չուներ, թե դա ինչ է։ Իր հասակակիցներին նա գրեթե երբեք չէր հանդիպում։ 13 տարեկանում աղջիկն անտառային ու որսորդական հարցերում գլուխ էր հանում ոչ պակաս լավ, քան խորթ հայրը։

Դեպքը տեղի ունեցավ ձմռանը։ Խիստ ցուրտ էր, սակայն կյանքը տայգայում այնպիսին է, որ անգամ այդ պայմաններում հարկավոր է գնալ անտառ և ստուգել թակարդները։ Միսը սննդի գլխավոր աղբյուրն է։ Դուսյան գնաց տայգա և կորավ։

Նրա դուրս գալուց մի քանի ժամ անց ուժգին ձնաբուք սկսվեց։ Ինչպես նա է պատմում, հետագայում նա մոլորվեց, ուժասպառ եղավ։ Որսորդները գտան նրան երեք օր անց։

Ցրտահարված վերջույթներով Դուսյային տուն է բերել խորթ հայրը և նստեցրել վառարանի մոտ՝ տաքանալու։ Հայտնի չէ, թե ինչու անհապաղ բժիշկ չեն կանչել և բուժում չեն իրականացրել։

Դուսյայի մայրը՝ Պոլինան, մատը մատին չտվեց, երբ դստերը տայգայից նման վիճակում տուն բերեցին։ Տաքանալուց հետո աղջկա մոտ սուր ցավեր սկսվեցին, սակայն նա չհամարձակվեց անգամ օգնություն խնդրել, քանի որ վախենում էր մորից։ Ատամների արանքում դրել էր կտոր և պառկել։ Այդպես անցավ 10 օր, միգուցե ավելի։

Ցրտահարված աղջկա մասին մոտակա քաղաքի բժշկին պատմեցին բարեհոգի որսորդները։ Բժիշկը ուղղաթիռով մեկնեց՝ Դուսյային փրկելու։

Տեսնելով աղջկան՝ բժշկի մոտ սրտխառնոց առաջացավ։ Հոտը սարսափելի էր. վերքերը նեխել էին, քանի որ դրանք ոչ ոք չէր մշակել։ Նա սկսեց զննել աղջկան, և ինչ-որ մի պահի Դուսյայի ոտնաթաթը մնաց բժշկի ձեռքում։ Վերջինս որոշեց աղջկան քաղաքային հիվանդանոց տեղափոխել։

Հիվանդանոցում Դուսյան իրեն լավ էր զգում։ Կյանքում առաջին անգամ նա քնեց մաքուր անկողնում, կուշտ փորով կերավ և շփվեց այնպիսի մարդկանց հետ, որոնք իր հանդեպ բարի էին։ Նրան բացարձակապես չէր անհանգստացնում այն, որ այլևս չունի ոտնաթաթեր ու ձեռքեր։ Նա ուրախ էր առաջին անգամ հեռուստացույց տեսնելիս, խաղալիքներով և հասակակիցների հետ խաղալիս։

Սակայն եկավ ժամանակը տուն վերադառնալու։ Դուսյան չէր կամենում դա։ Նա գիտեր, որ տանը իրեն ծանր փորձություններ են սպասվում, և չէր սխալվում։ Մայրը՝ Պոլինան, տանել չէր կարողանում մակաբույծներին, իսկ Դուսյան, փաստացիորեն, հենց այդպիսին էր։ Նա չէր կարողանում ինքնուրույն ուտել, դժվարությամբ էր տեղաշարժվում։ Սակայն Պոլինային դա քիչ էր մտահոգում. դուստրը նրա համար պարզապես ավելորդ «ուտող բերան էր»։

Գոնե մեկ կտոր հաց ստանալու համար Դուսյան սկսեց օգնել մորը տնային գործերում, անգամ ջրհոր գնալ։ Սակայն մայրը, միևնույն է, բարկանում էր նրա վրա և մի օր ցրտին փողոց դուրս շպրտեց։ Դուսյան սոված էր։ Տեսնելով, որ մայրը տնից դուրս է եկել, նա գաղտնի մտավ տուն և վերցրեց հացի մնացորդները։

«Գողությունը» բացահայտվեց։ Կատաղության պահին Պոլինան վերցնում է շնաթոկը և հարազատ դստերը կապում սյունին։ Այդ դիրքում Դուսյան մնում է 10 տարի՝ 15-25 տարեկաններում՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

Իսկ ինչու՞ Պոլինան Դուսյային չհանձնեց հաշմանդամների տուն և չմոռացավ նրան։ Պարզապես նա չէր ցանկանում դստեր հաշմանդամության թոշակը կորցնել։

Դուսյան իր շարժումներում և ֆիզիկական հնարավորություններում սահմանափակված էր, սակայն նա, միևնույն է, կին էր։ Մայրը սա կրկնելով՝ որսորդներին գումարի դիմաց առաջարկում էր իր աղջկան։

Դուսյայի խորթ հայրն արդեն մահացել էր, այդ իսկ պատճառով չէր կարողանում դադարեցնել այս անտարբերությունը։ Պոլինան կրկին ամուսնացավ։ Նոր խորթ հայրը ևս ուշադրություն չէր դարձնում այն հանգամանքին, որ աղջիկը ոչ լիարժեք է։ Նա սկսեց Դուսյային խնամել և սիրել։

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan