ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին հրա­ժար­վել է ճա­նա­չել Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վի հռչա­կած քրիս­տո­սա­բա­նա­կան բա­նա­ձևը

ՏՈՆԵՐ

Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետների օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը, որը Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից ճանաչվում է որպես տիեզերական: Հայ Առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի հռչակած քրիստոսաբանական բանաձևը:

1897 – ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը:

1957 –ծնվել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:

2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

2006- իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

2007- կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր-նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2008- մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել France Telecom Orange-ը:

2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2011- Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները:

2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին՝ չմեկնաբանելով, թե ինչ գործով: - Երևանում մեկնարկել է Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը:

ԱՇԽԱՐՀ

1085 -Վենետիկում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:

1480- Ռուսաստանի Ուգրա գետի մոտ տեղի է ունեցել մեծ դիմակայություն ռուսական իշխան Իվան 3-րդի և Մեծ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է մոնղոլ-թաթարական լծից Ռուսաստանի վերջնական ազատագրման

1498 –Վասկո դա Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:

1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:

1806 – Նապոլեոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

1818 –անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:

1834 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը:

1848 —ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը, որը հանդիսանում է «Ինտերնացիոնալի» երաժշտության հեղինակը:

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է է հեռախոսակապ:

1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:

1873 -ԱՄՆ-ում բացվել է կանանց առաջին գաղութը:

1892 -ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1896 -առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:

1906 - Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբել յան մրցանակից:

1908 -ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ, էմիգրանտ Յուրի Մանդելշտամը: 1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային, սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 -Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:

1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:

1962 - Ալժիրն անդամակցել է ՄԱԿ-ին:

1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գևարան:

1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի՝ ԱՊՀ մտնելու մասին:

2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 84 000 մարդ

Կամո Խաչիկյան

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan