Չի­նաս­տա­նը մե­ծաց­նում է իր ներ­կա­յու­թյու­նը նաև Հա­յաս­տա­նում

kommersant.ru-ն «Քամին արևելքից. ինչպե՞ս է Չինաստանը իրացնում հետխորհրդային տարածքը» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին ժամանակներս չինական ազդեցության պայթյունային աճ գրանցվում է ոչ միայն համաշխարհային տնտեսությունում, այլ նաև աշխարհաքաղաքականության շրջանակներում: Ներկայումս «չինական գործոնը» հաշվի առնելու անհրաժեշտության մասին են խոսում և՛ Եվրոպայում, և՛ Աֆրիկայում, և՛ երկու Ամերիկաներում: 

Այն առկա է նաև նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, բայց ինչ-որ պատճառով այդ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում ընդունված չէ հրապարակայնորեն խոսել այդ մասին: Սակայն իրականում հետխորհրդային տարածքը ոչ միայն լրիվ բաց է «արևելքից փչող քամու» համար, այլ նաև որոշ դեպքերում Չինաստանի համար հանդիսանում է առաջնահերթ ուղղություն: 

Վարկեր, առևտրային հոսքեր, ենթակառուցվածքային և հումքային նախագծեր. չինացիների առաջարկությունների ցանկը բազմաբնույթ է, իսկ դրանց ծավալներն անընդհատ աճում են: «Огонек» ամսագիրը փորձել է պարզել, թե ԱՊՀ որ երկրներում է Չինաստանի ներթափանցումը առավել նկատելի: Նման երկրներն են Բելառուսը, Ղըրղըզստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Վրաստանը և Հայաստանը: Հայաստանի համար Չինաստանը Ռուսաստանից հետո երկրորդ առևտրային գործընկերն է: 

2018 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 771 միլիոն դոլար, որը 29,3%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից: Հայկական արտահանման մեծ մասը՝ 88%-ը, կազմում է պղնձի կոնցենտրատը, որի գնումն էլ իրականացնում է Չինաստանը: 

Ներկայումս Չինաստանը այդ արտադրանքի գնումն անընդհատ նվազեցնում է, քանի որ զուգահեռաբար զարգացնում է իր հզորությունները: 

Չինաստանը նաև որոշակի ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանում, օրինակ՝ 2010 թվականին ստեղծվել է «Շանսի-Նաիրիտ» կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկությունը, իսկ չինական Sinohydro ընկերությունը մասնակցում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագծի շինարարական աշխատանքներին:

Կամո Խաչիկյան

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan