Ոմանք շա­հագրգռ­ված են հնա­րա­վոր հայ-աբ­խա­զա­կան դի­մա­կա­յու­թյու­նը զար­գաց­նե­լու հար­ցում և ամեն կերպ թե­ժաց­նում են դա

eg.ru-ն «Արդյո՞ք Աբխազիայում հայերի քանակը շուտով ավելի շատ կլինի, քան աբխազներինը. ի՞նչ տեղի կունենա, եթե փոխվի էթնիկ հավասարակշռությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ աբխազական պետությունում վերջերս նկատվում է նոր ազգամիջյան լարվածության աճ: 

Խոսքը այս դեպքում վրացիների մասին չէ, չնայած նրանցից դեռևս բնակվողներ կան հանրապետության հարավ-արևելքում: Փորձագետների կարծիքով, հակասություններ են սկսվում էթնիկ բնակչության և հայերի միջև: 

Չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայում ավելի բարձր ծնելիության և միգրացիայի պատճառով հայերի թիվն անընդհատ աճում է, նրանք վատ են ներկայացված իշխանության մեջ, ինչն էլ դժգոհության տեղիք է տալիս: 

Ինչի՞ կարող է հանգեցնել դա ապագայում: 

Հայկական հետք առկա է եղել Աբխազիայում դեռևս Բյուզանդիայի ժամանակներից ի վեր: 

Սակայն հայերը միայն 20րդ դարի սկզբից են մեծ քանակով տեղափոխվել Ռուսական Կայսրության այդ հատված՝ կապված օսմանյան իշխանության կազմակերպած քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հետ: 

Ժամանողներին այն ժամանակ բնակեցնում էին կիսաանապատային հողերում: Ի վերջո, այդ տարածքների՝ Ռուսաստանին միանալուց հետո Օսմանյան Կայսրությունում մի քանի միգրացիաներ են եղել և, որպես արդյունք, մի քանի միգրացիոն հոսքեր նշյալ տարածքներ:

Զանգվածային ներգաղթը հանգեցրել է այդ լքված տարածքներում բնակելի վայրերի ձևավորման: 

Հայ գաղթականները արագորեն են իրենց տեղը գտել տեղի բազմազգ համայնքի մեջ, և տեղի բնակչության հետ էթնիկ հողի վրա բախումներ չեն եղել, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական ոլորտում ժողովուրդներից յուրաքանչյուրը զբաղեցրել է իր ուրույն տեղը: 

Դա նաև պայմանավորված է եղել նրանով, որ աբխազներն արդեն իսկ կոնֆլիկտներ են ունեցել վրացիների հետ: 

Երբ Աբխազիայում պատերազմը նոր էր սկսվում, հայերն ի սկզբանե հայտարարել էին իրենց չեզոքության մասին, բայց երբ սկսվել են իսկական մարտերը, նրանք կողմնորոշվել են դեպի աբխազական կողմը: 

Հայերը ստեղծել են Բաղրամյանի անվան գումարտակը, որը շատ բան է արել հակամարտությունում աբխազների հաղթանակը ապահովելու համար:

 Այսօր տեղի հայերը վրդովված են, քանի որ պաշտոնական լրատվամիջոցները լռում են այդ մասին և ամեն կերպ փորձում նսեմացնել հաղթանակի համար հայերի ներդրած ավանդը: 

Ռազմական գործողությունների հետևանքով վրացիների, ռուսների և հույների մեծ մասի հեռանալուց հետո հայերը սկսել են գերակշռել Աբխազիայի յոթ շրջաններից երեքում՝ Գագրայի, Սուխումիի և Գուլրիպշայի շրջաններում: 

Ասում են, որ պաշտոնական մարդահամարի արդյունքներում իշխանությունները հատուկ կերպով փորձում են կրճատել հայերի թիվը և չափազանցնում են տիտուլային ազգաբնակչության թիվը: 

 Օրինակ՝ ըստ պաշտոնական թվերի, Գագրայի շրջանում 2003 թվականից մինչև 2011 թվականը աբխազների թիվն աճել է 50 տոկոսով, չնայած դա անհնար է տրամաբանորեն բացատրել, քանի որ աբխազների մոտ ծնելիությունը շատ ցածր մակարդակի վրա է, և նրանց զանգվածային վերաբնակեցում չի եղել: 

Հակասություններ կան նաև ամբողջ հանրապետության բնակչության իրական չափի վերաբերյալ: Որոշ փորձագետներ պնդում են, որ այն զգալի մեծացրած է: 

Խնդիրներ են առաջանում նաև այն պատճառով, որ աբխազական ակսակալներն ու պաշտոնյաները անընդհատ բարձրացնում են երկրի ապագայի հարցը որպես բացառապես աբխազական տարածքի: 

Հանրապետությունում աբխազների տոկոսը բարձրացնելու համար անգամ փորձում են հայրենադարձողներ ներգրավել Թուրքիայից: 

Մի քանի տարի առաջ պատերազմի վետերան Ջամալ Բարցիցը հայ-աբխազական հարաբերությունների հարցը բարձրացրել էր հասարակության դատին: 

Նա կասկածի տակ էր առել վրաց-աբխազական պատերազմում հայ համայնքի մասնակցությունը ու ձեռքբերումները, ինչպես նաև նախազգուշացրել իշխանություններին հանրապետությունում հայազգի բնակչության թվաքանակի աճի վերաբերյալ: 

Նրա կարծիքով, դա կարող է հետագայում հետևանքներ ունենալ երկրի ռազմավարական անվտանգության համար: Այնուամենայնիվ , պատերազմի վետերանի խոսքերում առկա է որոշակի ճշմարտություն, քանի որ գյուղաբնակ հայ բնակչության մոտ ծնելիության մակարդակի աճի, իսկ աբխազների մոտ՝ անկման պայմաններում հայերը շուտով կդառնան հանրապետության գերիշխող էթնիկ խումբը: 

Եթե այդպես շարունակվի, ապա ժամանակի ընթացքում պաշտոնատար անձինք ամեն ինչ կանեն, որպեսզի հայերին արտամղեն Ռուսաստան կամ Հայաստան: Ըստ մի շարք հետազոտողների, հարևան Վրաստանը և Ադրբեջանը շահագրգռված են հնարավոր հայ-աբխազական դիմակայությունը զարգացնելու հարցում և ամեն կերպ թեժացնում են դա՝ կրակին յուղ ավելացնելով: 

 Վրացիները հուսով են, որ եթե հակամարտություն սկսվի հայերի ու աբխազների միջև, ապա ընդհանուր քաոսի ժամանակ իրենք կկարողանան ինչ-որ կերպ հետ գրավել այդ տարածքը: 

Ադրբեջանցիներն էլ դեռ շարունակում են հույս դնել հայերի դեմ երկրորդ ռազմաճակատ ձևավորելու վրա, որպեսզի փորձեն այդ ժամանակ իրենցով անել Լեռնային Ղարաբաղը կամ, այնտեղ հարձակողական գործողություններ կազմակերպելով, հողեր վերցնել: 

Թուրքիան և ԱՄՆ-ն էլ իրենց հերթին ունեն իրենց շահերը Աբխազիայում: Ամերիկացիները դեմ չեն Ռուսաստանին աշխարհի այլ վայրերի խնդիրներից շեղելու համար հետխորհրդային տարածքի այս վայրում ստեղծել նոր «թեժ կետ»: 

Աբխազիայում հակամարտության հնարավոր զարգացման ռիսկը հնարավոր է նվազեցնել, եթե հայերին հնարավորություն տրվի լիարժեք զարգացնել իրենց մշակույթը: Օրինակ՝ հայոց լեզուն ճանաչվի որպես պաշտոնական լեզու: 

Իսկ հայերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն համահանրապետական հայրենասիրությանը: Աբխազական իշխանությունները, իրենց հերթին, պետք է ստեղծեն ոչ թե երկրի էթնիկ ժողովուրդ, այլ երկրի քաղաքացիական ժողովուրդ, որտեղ քաղաքացու ազգային պատկանելիության հարցը երկրորդական պլանում է:

Կամո Խաչիկյան

 

 

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan