Էժան մանիպուլյացիա թե՞ հայտարարություն հանցագործության մասին

Քաղաքական մանիպուլյացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլյացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը: Քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է

Վերջին շրջանում մի տենդենց է նկատվում հանրության մոտ՝  բավականին սուր ու կտրուկ թեմաների ու առանցքային հարցրերի վերաբերյալ ներկայացվում են հատվածական ու ծայրահեղական դիրքորոշումներ։ Նմանատիպ թեմաների հետ կապված տրվում են գնահատականներ և որոշ լրատվականներ, հիմնականում իշխանություններին սպասարկող, լծվում են այս թեզերը շրջանառելու և հանրային կարծիքի վրա ազդելու մեթոդներ կիրառել։

Հատկանշական է, որ այս փուլում առանձնակի էնտուզիազմով են Նիկոլ Փաշինյանի սատարման գործին լծվել ՀԱԿ ներկայացուցիչները։ Փաշինյանի թիմակիցները կոպիտ ասած «չեն ձգում» ընդհանուր քաղաքական գործընթացին և ընդդիմության կողմից հնչեցրած թեզերին հակադարձելու գործին, և «մեծ եղբոր» կարգավիճակով, թեմային լծվել են նրանք։

Նախօրին նմանօրինակ մի դեպք գրանցվեց լրատվականներից մեկի տաղավարում, երբ ՀԱԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, իր խոսքում բավականին իռացիոնալ ձևակերպումներ հնչեցրեց, թե «Հայաստանում կան մարդիկ․ որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ վարչապետին տապալելու համար»։ Քաղաքագետն իր խոսքում նաև նշեց, թե «տպավորություն ունի, որ կամավորական ջոկատներ կարող են ստեղծվել և Ալիևի կողմից կռվեն մեր բանակի զինվորների դեմ»։ Համաձայնեք, որ բավականին անհասկանալի ու ռիսկային հայտարարություն է, որին արժե անդրադառնալ։

Այսինքն ի՞նչ է ստացվում․ ոմն շարքային քաղաքագետ տեղյակ է, որ ՀՀ ում հնարավոր է մարդիկ ու խմբավորումներ ստեղծվեն և գնան ադրբեջանական բանակի կողմից մեր տղերքին կոտորեն, իսկ պատկան կառույցները ձեռքները ծալած նստել ե՞ն։ Փաստորեն սա նաև հյատարարություն է հանցագործության մասին, և պետք է ընդունվի որպես հայտարարություն և համապատասխան գործողություններ ու քայլեր կիրառվեն, քանի որ այստեղ խոսքը գնում է ազգային անվտագության սպառնալիքի մասին։ Մյուս կարևոր առանցքն այն է, թե ովքե՞ր են այդ անձիք, որ պատրաստ են նման քայլի ու դրա մասին ոչ մի կառույց տղյակ չէ, ինչպես տեղյակ է վերը նշված հարգարժան քաղաքագետը։ Եթե սա էժան մանիպուլյացիա չէ, կամ ասենք նախկին իշխանությունների հասցեին հերթական ցեխշպրտոցին, ապա այստեղ լուրջ խորհել է պետք։

Սակայն այստեղ մի պահ պետք է կանգ առնել ու սթափ դատել, թե ինչի մասին է խոսքը։ Սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, որը փայլուն կիրառում են գործող իշխանությունները, հանրային հերթական աջակցության ալիքն ապահովելու և վարկանիշային անկումից խուսափելու համար, կամ ասենք Փաշինյանի ասած դավադիր ուժերի հերթական իմիտացիան, թե խոսքն իրական վտանգի մասին է, սրանք փաստեր են, որոնք համապատասխան հանգամանալից ուսումնասիրության պարտադիր ուսումնասիրության կարիքն ունի։  

Հուսանք պատկան կառույցների արձագանքը չի ուշանա, քանզի, եթե ասվածն իրականություն է, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, իսկ եթե դա հերթապահ մանիպուլյացիոն իմիտացիա ստեղծելու նաիվ փորձ է՝ պետք է ստանա համարժեք պատասխան։

 Անդրանիկ Հարությունյան

 

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan