Դե­ռևս պաշտոնապես վե­րաց­ված չէ իշխանության տե­սա­կե­տից տար­բեր­վող կար­ծիք կամ տե­սա­կետ ունե­նա­լու իրավունքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհը և քաղաքական զարգացումներն անհնար է պատկերացնել առանց ԶԼՄ-ների գործունեության: 

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ավելի է մեծանում լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կյանքում:

Պատահական չէ, որ ԶԼՄ-ներին անվանում են նաև չորրորդ իշխանություն: Խնդիրն այն է, որ լրատվականները հասարակական կարծիքի ձևավորման գործում ուրույն դերակատարություն ունեն, իսկ հասարակական կարծիքից է կախված, թե երկրում զարգացումներն ինչ ուղղությամբ են ընթանում:

Չնայած վերջին տարիներին սոցցանցերը մեծ հնարավորություն են ստեղծում առանց լրատվականներին դիմելու հայտարարություններ տարածել, ուղիղ եթերներ մտնել, և շատ երկրների ղեկավարներ նախընտրում են օգտվել հենց այս հարթակից՝ բնակչության հետ անմիջական կապն ապահովելու համար, սակայն սրանից լրատվականների դերը չի նվազել:

ԶԼՄ-ների անկախությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության բնականոն գործունեության անհրաժեշտ նախապայմանն է, իսկ ԶԼՄ-ների ազատությունը և անկախությունը մամուլի անկախությունն է պետության միջամտությունից: 

Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ ԶԼՄ-ների ազատությունը որևէ կերպ չի սահմանափակում կամ խոչընդոտում այլ անձանց, մասնավոր կամ պետական կառույցների ազատությունը: 

Կան երկրներ, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակվում է, իսկ մամուլի ներկայացուցիչները հաճախ ճնշումների են ենթարկվում: 

Հիմնականում թիրախավորվում են ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հրապարակումները իշխանությունների քիմքին հաճելի չեն: 

Քանի որ հասարակության ներսում առկա խնդիրները լրատվականների միջոցով են վեր հանվում և բարձրաձայնվում, ապա մամուլի նկատմամբ ճնշումները չեն մեղմում երկրի ներսում առկա դժգոհությունները, այլ ընդհակառակը՝ դրանք լատենտային տեսք են ստանում և ավելի են խորանում: 

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող, ըստ արժանվույն կգնահատի երկրում մամուլի ազատության կարևորությունը, սակայն իշխանությունները անհանդուրժողական կեցվածք են դրսևորում ընդդիմադիր լրատվականների նկատմամբ: 

Կառավարությունը շատ ծանր է տանում յուրաքանչյուր քննադատություն, այնինչ հենց քննադատություններն են, որ պետք է ամեն պահի զգոն պահեն իշխանություններին և ստիպեն աշխատել:

Ու ամենաուշագրավն այն է, որ այդ անհանդուրժողական գործելակերպը ժամանակի ընթացքում ավելի թափ է հավաքում: Եթե իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունները կոչ էին անում մերժել այս կամ այն լրատվամիջոցը, իսկ հետո խուզարկություններ էին կատարվում ընդդիմադիր լրատվականների խմբագրություններում, ապա ներկայումս խնդիրն արդեն հասել է լրատվամիջոցների վրա հարձակումներին, ինչպես եղավ Փաշինյանի աջակից մի քանի երիտասարդների կողմից հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա: 

Լրատվականի վրա հարձակման այս դեպքի հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները ոչ հասցեական էին և լղոզված: 

Սրանով կարծես թե մեսիջ է փոխանցվում մամուլի ներկայացուցիչներին, որ ցանկացած լրատվամիջոց կարող է ենթարկվել նման պրեսինգի, եթե իր գործունեությունը չտանի իշխանությունների գծած հունով, այլապես տեղի ունեցածը կոշտ գնահատականի կարժանանա իշխանության ներկայացուցիչների կողմից: 

Պարտադիր չէ ուղղակի հրահանգել որևէ գործողություններ կիրառել: 

Երբ իշխանական պաշտոնյաներն ու որոշ պատգամավորները, ցավոք, նաև իշխանական դարձած որոշ լրագրողներ մեկուկես տարի շարունակ հետևողականորեն վիրավորում, անվանարկում են մամուլն ու լրագրողներին, վերջնարդյունքում պիտի լինեին ամենօրյա սպառնալիքներն ու կոչերը՝ փակել, կախել, վառել, վերացնել և այլն, ինչը պիտի հանգեցներ նաև կոնկրետ գործողությունների:

Ասել, թե «չորրորդ իշխանությունում» խնդիրներ չկան, անազնիվ կլինի: Սակայն առկա ագրեսիան ամենևին պայմանավորված չէ լրատվամիջոցների կամ լրագրողների պրոֆեսիոնալիզմի հետ: 

Մենք գործ ունենք բացառապես քաղաքական իրողությունների հետ, երբ «մերժվում» են լրատվամիջոցներ, որոնք իշխանության քիմքին հաճո չեն: 

Այնինչ, մեր երկրում կարծես թե դեռևս պաշտոնապես վերացված չէ Նիկոլ Փաշինյանի տեսակետից տարբերվող կարծիք կամ տեսակետ ունենալու իրավունքը: 

Այդ թվում՝ լրատվամիջոցներին, որոնք, բացի սոսկ լրատվություն հաղորդելը, նաև դիրքորոշում արտահայտելու և այլոց դիրքորոշումները փոխանցելու իրավունքն ունեն: 

Ընդ որում, դրանք կարող են շատ սուր ու ցավոտ լինել: 

Իսկ օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին գոռացողներին մի պարզ հիշեցում՝ օբյեկտիվությունն էլ, սուբյեկտիվությունն էլ շատ... սուբյեկտիվ կատեգորիաներ են: Նայած՝ ով ինչպես է ուզում տեսնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan