Անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած ուժ, որն իշխանության է գալիս, պիտի պատրաստ լինի, որ եթե նույնիսկ 99 տոկոս վստահություն էլ ունենա, կլինի գոնե այդ 1 տոկոսը, որը չի ընդունի իրենց, չի սիրի իրենց, կքննադատի, կդատափետի: 

Պետք է պատրաստ լինի նաև մամուլի դաժան քննադատությանը: Առավել ևս այսօրվա քաղաքական ուժը, որը չափազանց հեռու է վերը նշվածի չափով վստահություն ունենալուց ու գնալով ավելի է հեռանում:

 Պետք չէ հուսալ, թե բոլորը ծնկաչոք աղոթելու են իշխանության համար, ընդհանրապես որևէ մեկի համար: Պետք չէ հուսալ, որ բոլորը կուրորեն երկրպագելու են: Չկա ու չի կարող լինել նման բան: Ուստի հակադրվողներին, անկախ դրդապատճառներից, անթույլատրելի է հայտարարել թշնամիներ:

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը լակմուսի թղթի դեր է կատարում մեր այսօրվա իրականության համար: 

Մենք բացարձակ հակված չենք մտածել, թե կատարվածը իշխանությունների հրահանգով էր: Սակայն սա պարարտ հողում հենց իշխանությունների ցանածի հետևանքն է: 

Դեռևս անցած տարվա մայիսից թե՛ մենք, թե՛ բազմաթիվ փորձագետներ անհանգստություն էինք հայտնում, որ հասարակությանը ծայրահեղ բևեռների բաժանումը, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու լեքսիկոնը, հետո նաև դատարանների դռները փակելը, Փաշինյանի քիմքին անհաճո կարծիք կամ որոշում կայացնողներին վարկաբեկելն ու վիրավորելը, քայլածներից ու նրանց սատարողներից զատ մնացյալի հանդեպ թշնամանք ու ատելություն գեներացնելը, ամեն ինչում ի վերջո ԶԼՄ-ներին մեղադրելը հանգեցնելու են անկանխատեսելի հետևանքների:

Այսօր մոտենում ենք մի ծանր հանգրվանի, որն արդեն անցնում է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները: 

Ու նույնիսկ զարմանալի էլ չէ, որ արդե նմանատիպ քայլերը նույնիսկ արդարացնողներ կան: Զարմանալի չէ, բայց ամենավտանգավորն է: 

«Լավ են արել» ձևակերպումն ի վերջո դառնալու է հոգեբանություն ոչ միայն հասարակության որոշակի շերտերի, այլ հենց իշխանության համար: 

Իսկ դա դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհն է:

 

Եվ վերջապես, խելագարության աստիճան անհեթեթ, անիմաստ ու ճղճիմ են արդեն հնչում արդարացումները, թե՝ բա որ այն ժամանակ այսպես էին անում, բա որ այնպես էին անում... Է, վատ են արել: 

Բայց անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan