Թրամփը հայտարարել է, որ պարտավոր է ուսումնասիրել Բայդենի որդու գործը կոռուպցիայի համատեքստում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հերթական անգամ քննադատել է «ֆեյքային ԶԼՄ-ներին»՝ հայտարարելով, որ որպես երկրի ղեկավար, նա պարտավոր է ուսումնասիրել Ջո Բայդենի որդի Հանթերի հնարավոր կապերը կոռուպցիայի համատեքստում:

« Հնարավոր չէ դիտել եւ կարդալ ֆեյքային ԶԼՄ-ներին եւ այն, թե ինչպես են նրանք կիրառում լծակները Ջո Բայդենին եւ բանակից հեռացված նրա որդի Հանթերին պաշտպանելու համար, որը յուրաքանչյուր ամիս ստացել է 100 000 դոլար (եւ ավելին) ուկրաինական ընկերության կողմից՝ չնայած էներգետիկայի ոլորտում փորձի բացակայությանը»մ-գրել է Թրամփը:

«Այդ փոխանցումները կարո՞ղ են լինել օրինական: Ինչպես հայտարարել են իրավաբաններն ու մյուսները, ես, որպես նախագահ, պարտավոր եմ ուսումնասիրել կոռուպցիայի հավանականությունը»,-գրել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Վաշինգտոնում խոշոր սկանդալ էին առաջացրել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել նրան 2020 թվականին երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում: Ենթադրվում էր, որ Ամերիկայի առաջնորդը ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկերոջ վրա՝ փորձելով հասնել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությանը՝ փոխարենը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցություն Վաշինգտոնից: Երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին այդ կասկածների հիման վրա: Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի ամենահավանական մրցակիցն է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը: Պարզվել էր, որ Թրամփը չէր փորձում ստիպել Վլադիմիր Զելենսկիին հետաքննություն նախաձեռնել Հանթեր Բայդենի նկատմամբ՝ փոխարենն Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օգնություն առաջարկելով: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, չի հայտնաբերել ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության կամ այլ գործողություններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցի բովանդակության մեջ:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
website by Sargssyan