Տարածաշրջանային կա­տա­ղի մրցակ­ցու­թյու­ն էլեկտ­րա­է­ներ­գե­տիկ մի­ջանցք­նե­րի ձև­ա­վոր­ման գոր­ծում

eurasia.expert-ը «Պայքար դոմինանտության համար. Հայաստանը և Ադրբեջանը «էներգետիկ պատերազմի» շեմին են» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունների հիմնական և, հավանաբար, առավել կայացած ոլորտներից մեկը էներգետիկան է: 

Ընդ որում, խոսքը էներգետիկայի բազմազան և անգամ բացառիկ ոլորտներում (սկսած գազի փոխանցման համակարգերից մինչև վերականգնվող էներգետիկա) համագործակցության մասին է: 

Սրա հետ մեկտեղ, հայիրանական «էներգետիկ երկխոսությունը» հաճախ դրսևորում է իր գերզգայնությունը աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ, որոնց հետևանքով կա՛մ սառեցվում են նախատեսվող էներգետիկ նախագծերը, կա՛մ էլ արդեն իսկ գործող նախագծերը հայտնվում են կասեցման սպառնալիքի տակ: 

Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների պրակտիկան, չնայած աշխարհաքաղաքական մեծ խաղին իրանական արձագանքները որոշակի դժվարություններ են ստեղծում Թեհրանի և Երևանի էներգետիկ համագործակցության զարգացման համար, բայց ընդհանուր առմամբ չեն հանգեցնում հայ-իրանական ռազմավարական հաղորդակցման համակարգերի կաթվածահարության: 

Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հիմնական դերակատարը` Միացյալ Նահանգները, ավանդաբար ընկալում է իրավիճակի բոլոր նրբությունները: 

Դրա համար հիմք է դառնում այն փաստի արձանագրումը, որ Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ հաղորդակցությունների արգելափակումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության և արտաքին շուկաների հետ առևտրային կապերի կաթվածի, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: 

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Երևանին տրվող նման «զեղչը» կարող է պահպանվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հայ-իրանական «էներգետիկ երկխոսությունը» համեստ չափերի է: 

Մյուս կողմից, այս խնդրի աշխարհաքաղաքական կողմը ունի տարածաշրջանային կտրվածք: 

Հենց այս տարածաշրջանում է դիտվում էներգետիկ շուկաների տիրապետմանն ուղղված հիմնական, հաճախ շատ կատաղի մրցակցությունը: 

Դրա դրսևորումները հատկապես ակնհայտ են էլեկտրաէներգետիկ միջանցքների ձևավորման գործում:

 Ինչպես գիտեք, ներկայիս «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծի (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան) իրականացմանը զուգընթաց՝ Ադրբեջանն առաջարկում է իր տարածքով սինխրոնացնել Իրանի և Ռուսաստանի էներգահամակարգերը: 

Երկու նախագծերի նպատակն էլ տարածաշրջանային հիմնական էլեկտրաէներգետիկ զարկերակի կարգավիճակի ձեռքբերումն է: Հավանաբար «տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ պատերազմի» ակտիվ փուլը կսկսվի 2021-2022 թվականներին, չնայած այսօր էլ կարելի է դիտարկել դրա դրսևորումները: 

Էներգակիրների ոլորտում հայ-իրանական համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հանդիսանում է գազափոխանցման հաղորդակցությունը: Իրան-Հայաստան գազատարը (գործարկվել է 2007 թվականին), ստեղծվելով էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման նպատակով, ներկայումս էլ հանդիսանում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովող հիմնական ենթակառուցվածքը: 

Խոսքը ոչ միայն այս ենթակառուցվածքի լիարժեք օգտագործման մասին է, այլ այն որպես պահուստային հզորություն դիտարկելու հնարավորության: 

Փաստն այն է, որ Հայաստան իրանական գազի մատակարարման սահմանափակ ծավալներն ունեն ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական և տեխնիկական պատճառներ: 

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ, չնայած դրան, Իրան-Հայաստան գազատարը մեծ նշանակություն ունի, և ոչ միայն Հայաստանի համար: 

Օրինակ 2016 թվականին «Գազպրոմի» և վրացական կառավարության միջև Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման (Մոզդոկ-Թբիլիսի գազատար) պայմանները քննարկելու բանակցային գործընթացի բարձրակետին ռուսական կողմն օգտագործել է «իրանական խաղաքարտը»: 

Մոսկվան հայտարարել է, որ եթե Թբիլիսին հրաժարվի նոր պայմանագիր կնքել, ապա «Գազպրոմը» Հայաստանին բնական գազ կմատակարարի իրանական գազամուղով (ինչպես գիտեք, վրացական կողմը դեմ էր Ռուսաստանի կողմից առաջարկվող տարանցման դիմաց դրամային վճարումներ իրականացնելու մտքին, և ցանկանում էր շարունակել վճարումները ստանալ բնական գազի տեսքով): 

Այս կերպ ևս մեկ անգամ շեշտվել է Իրան-Հայաստան գազատարի ռազմավարական նշանակությունը: Խոսելով գազատարի մասին՝ կարևոր է անդրադառնալ հասարակական-քաղաքական երկխոսություններում շրջանառվող նրա տարանցիկ ներուժի խնդրին: 

Պետք է միանգամից ասել, որ գազամուղը տարանցիկ նպատակներով օգտագործելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները միայն քաղաքական հռետորաբանության սահմաններում են, և ընդհանուր առմամբ շատ խոցելի են գործնական նշանակության առումով: Իրականում Վրաստանը չի պատրաստվում ադրբեջանական գազին այլընտրանք գտնել: 

Նախ և առաջ, ադրբեջանական պետական SOCAR ընկերությունը այսօր հանդիսանում է վրացական գազափոխադրման ոլորտի առանցքային ներդրողը, որը, բացի դա, վերջին երկու տարիներին կիրառում է նաև հանրապետության գազատարները ձեռք բերելու պրակտիկա: 

Հետևաբար, ակնհայտ է Վրաստանին բնական գազ մատակարարող այդ ադրբեջանական ընկերության ազդեցությունը Վրաստանի վրա: 

Երկրորդ հերթին, խնդիրն այն է, որ Վրաստանը, որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից, դժվար թե ցանկություն ունենա գազ գնել Իրանից:

 Եվ չնայած 2019 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում իրանական գազի՝ Հայաստանով տարանցման թեման նորից վերադարձրել է երկկողմ հարաբերությունների օրակարգ, այնուամենայնիվ, տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ ցանկությանը տալ կոնկրետ կիրառական բնույթ։

Կամո Խաչիկյան

 

 

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan