Ո՞վ կամ ի՞նչն է ստի­պում սպա­նու­թյան գոր­ծով վկա­յին՝ ցուց­մունք փո­խել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման ուշագրավ հետևանքներից մեկն էլ այն է, որ հանրության մի ստվար զանգվածի մոտ տպավորություն է առաջացել, որ եթե երկրում քաղաքական իշխանություն է փոխվել, ուրեմն պետք է փոխվի նաև այն ամենը, ինչ դուր չի գալիս իրենց։ 

Ուստի ամենևին զարմանալի չէ, որ «նոր իրողություններից» փորձեցին օգտվել նաև մարդիկ, որոնք ծանր հանցագործությունների պատճառով իրենց պատիժն են կրում Հայաստանի կալանավայրերում։

Ասվածի ամենաթարմ օրինակներից մեկը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին քննվող Կամո Փիրուզյանի սպանության գործն է, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։ 

Առաջինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ և պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող դանակ: 

Վահագն Աբգարյանն իր հերթին մեղադրվում է այն բանի համար, որ նա կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, ինչպես նաև Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք:

Այս գործը հասարակական մեծ հնչեղություն է ձեռք բերել հենց այն պատճառով, որ Վահագն Աբգարյանը, լինելով նախկին իշխանությունների հովանավորության ներքո, ինչ-ինչ ճանապարհներով կարողացել է երկար ժամանակ խուսափել պատասխանատվությունից՝ այդ ընթացքում ներքաշվելով նոր սպանություններով հանցագործությունների մեջ։ 

Եվ այսօր ահա, Վահագն Աբգարյանի փաստաբանները փորձում են Կամո Փիրուզյանի սպանության քննվող գործին քաղաքական աստառ տալ՝ ասելով, իբրև հենց նախկին իշխանություններն են ապօրինի կերպով կեղծ ցուցմունքներ պոկել Արթուր Մնացականյանից, որի հետևանքով Ալավերդցի Վահագը հայտնվել է ճաղերի ետևում։

Ահա այսպես, «նոր Հայաստանի» նոր իրողությունները փորձում են ծառայեցվել «հին Հայաստանի» պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալին՝ Վահագն Աբգարյանին պատասխանատվությունից ազատելու համար։ 

Ընդ որում, ամեն ինչ արվում է շատ կոպիտ միջոցներով։ Դատավարությունը հետզհետե վերածվում է քաղաքական շոուի, որի հնչեղությունը բարձրացնելու համար անընդհատ հնչեցվում են տարբեր պաշտոնյաների անուններ։ 

Թիրախում հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն են։ Պաշտպանական կողմը պնդում է՝ իբրև վերջիններս ստիպել են գործով վկա Արթուր Մնացականյանին (քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի աջ ձեռքն է, հայտնի է Արկո անվամբ) սուտ ցուցմունքներ տալ ընդդեմ Աբգարյանի։

Ինքը՝ Արթուր Մնացականյանը, գրեթե երկու տարի բացակայել է Հայաստանից։ 

Օրերս նա վերադարձել է Վանաձոր և հայտնել դատարանին, որ ցանկանում է փոխել իր ցուցմունքները։ 

Թե ինչ պայմաններում և ինչ ճանապարհներով է կարողացել Ալավերդցի Վահագի պաշտպանական թիմը համոզել Մնացականյանին վերադառնալ և հիմա արդեն քրեական հեղինակության օգտին ցուցմունքներ տալ, պարզ չէ։ 

Հայտնի է միայն այն, որ Արթուր Մնացականյանի նախկին ցուցմունքները լիարժեք համապատասխանում են գործով ձեռք բերված փաստացի ապացույցներին, գաղտնալսումներին և այլն։ 

Ու այն փաստը, որ Մնացականյանը պատրաստվում է այլ ցուցմունք տալ (մամուլում նա արդեն բազմիցս խոսել է այն մասին, թե ինչ է պատրաստվում ներկայացնել դատարանին), կարող է սուտ մատնության հիմքերով նոր քրեական գործի հիմք դառնալ։ 

 Արթուր Մնացականյանը պնդում է՝ իբրև ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր և հիմա գտնվում է հետախուզման մեջ, ստիպել է իրեն կեղծ ցուցմունքներ տալ։ 

Սա ուշագրավ պնդում է, որովհետև, մեր տեղեկությունների համաձայն, Արթուր Մնացականյանը Կամո Փիրուզյանի սպանության գործում կարողացել է խուսափել համակազմակերպիչ լինելու կարգավիճակից հենց քննության հետ համագործակցելու արդյունքում։ 

Ըստ էության, ստացվում է, որ իր ցուցմունքը փոխել ցանկացող Մնացականյանը Փիրուզյանի սպանությունը կազմակերպող հանցավոր խմբի հետ համագործակցելու փաստով ինքնակամ պատասխանատվություն է ստանձնում։ 

Բանն այն է, որ սպանություն իրականացրած անձը՝ Վլադիմիր Դավթյանը, իր ցուցմունքներում ասում է, որ հենց Արթուր Մնացականյանն է իրեն պատվիրել Փիրուզյանի սպանությունը։

 Իհարկե, դժվար է ասել, թե որն է եղել վկայի վարքագծի նման փոփոխության հիմնական պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ նա ուժեղ ճնշման է ենթարկվել Վահագն Աբգարյանի կողմից և հիմա, պաշտպանելով վերջինիս, փաստացի ընդունում է իր մեղսակցությունը՝ որպես սպանության կազմակերպիչ։

 Ինչպես արդեն նշել ենք հոդվածի սկզբում, Ալավերդցի Վահագը Մնացականյանին նույնպես պահելու զենք էր տվել։

Գործին ծանոթ ալավերդցիները պնդում են նաև, որ հենց Արթուր Մնացականյանն է եղել սպանությունն իրագործած Վլադիմիր Դավթյանի ու այդ սպանության կազմակերպման համար մեղադրվող Վահագն Աբգարյանին կապող օղակը։ 

Նշենք նաև, որ պատասխանատվությունից խուսափելուն ուղղված Արթուր Մնացականյանի նախկինում արված քայլերի համար Փիրուզյանին սպանած Վլադիմիր Դավթյանը դատական նիստերից մեկի ընթացքում սպառնացել է սպանել նաև Մնացականյանին։ 

Ահա այսպիսի սպառնալիքների ու ճնշումների տակ է փաստորեն գտնվում գործով հիմնական վկան, ու չի կարելի բացառել, որ այդ պատճառով է ասյօր նա որոշել ցուցմունք փոխել և, ըստ էության, Ալավերդցի Վահագի փոխարեն ստանձնել Փիրուզյանի սպանությունը պատվիրողի մեղքը։

Առաջիկա օրերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ներկայացված քրեական գործի քննությունը։ 

Ալավերդցի Վահագի պաշտպանական կողմը դեռևս շարունակում է քաղաքական աստառ տալ այդ ամենին՝ փորձելով այդկերպ հասնել իր պաշտպանյալի ազատությանը։ 

Մեր թերթը կհետևի գործի հետագա ընթացքին՝ պարբերաբար տեղեկացնելով ընթերցողներին նոր զարգացումների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan