Հիբ­րի­դա­յին ռե­ժի­մի վտանգ­նե­րը.ո՞ր ճա­նա­պարհն է ընտ­րել իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար կարևոր է իշխանության երեք ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, լիարժեք անկախությունը։ 

Միայն իշխանության ճյուղերի անկախությունն է, որ ապահովում է փոխզսպումների և հակակշիռների համակարգը և թույլ չի տալիս, որ երկիրը գլորվի դեպի ավտորիտարիզմ։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները շատ են սիրում տարփողել՝ հատկապես օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում, թե Հայաստանում ժողովրդավարությունը լիակատար գործում է։ 

Սակայն եթե հայտարարությունները մի կողմ ենք դնում և դիտարկում ենք, թե ինչպիսի իրավիճակ է իշխանության ճյուղերում, այլ պատկեր է ստացվում։

Խնդիրն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր իշխանությունն իր որակական հատկանիշներով շատ թույլ է և լիովին կրում է գործադիր իշխանության ազդեցությունը։ 

Ազգային ժողովում հայտնված պատգամավորների գերակշիռ մասը չունի քաղաքական գործունեության փորձ, հանրությունը չի ճանաչում նրանց, ուստի այդ պատգամավորները չունեն նաև քաղաքական կշիռ։ 

Սրանով նրանց կախվածությունը գործադիր իշխանության ղեկավարությունից մեծանում է, որովհետև առանց որևէ դժվարության նրանց կարելի է պարտադրել մանդատը վայր դնել, իսկ դա հանրային դժգոհության տեղիք չի տա։ 

Օրենսդիրները լուռումունջ պետք է դառնան գործադիրի կամակատարը և քվեարկեն միայն այնպես, ինչպես իրենց կասեն, կամ կառավարության մոտեցումներին դեմ գնալու դեպքում վայր դնեն իրենց մանդատները, ինչպես արեց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Առաքել յանը։

Թվում է, թե պառլամենտական հանրապետությունում օրենսդիր իշխանության դերակատարությունը պետք է լինի ամենաբարձրը, սակայն Ազգային ժողովը լիովին չի արտահայտում հանրային տրամադրությունները։ 

Ըստ էության, խորհրդարանում միայն մեկ ուժ է, ի դեմս ԲՀԿ-ի, որն անհրաժեշտության դեպքում կարող է հակադրվել կառավարության քաղաքականությանը այս կամ այն հարցում և ներկայացնել այլընտրանքային տեսակետ։

Արդյունքում հաճախ հանրությանը հուզող հարցերի քննարկումը տեղի է ունենում այլ քաղաքական խողովակների և արտախորհրդարանական ուժերի միջոցով, ինչպես դա եղավ Ստամբուլ յան կոնվենցիայի, Ամուլսարի խնդրի հետ կապված ռիսկերի բարձրաձայնման տեսանկյունից։

Ինչպես տեսնում ենք, ներկա պահին խորհրդարանական մեծամասնությունը՝ գումարած ԼՀԿ-ն, գործադիր իշխանության կողմից լիովին վերահսկելի է, սակայն դատական իշխանության ինքնուրույնությունը դեռևս պահպանվում է։ 

Որպեսզի դատական իշխանության կայացրած որոշումները հանկարծ չհակադրվեն իշխանության որդեգրած քաղաքական կուրսին, հայտարարվեց դատական համակարգում վեթթինգ անցկացնելու մասին:

Իշխանության մտադրություններից պարզ է դառնում, որ վեթթինգի միջոցով ոչ թե քայլեր են ձեռնարկվելու դատական համակարգի անկախության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, այլ նախատեսվում է բարեփոխումների անվան տակ լիովին վերահսկելի և, այսպես ասած, հեղափոխական դատարանների ստեղծում։ 

Եվ այս նպատակադրումներին հասնելու համար չի բացառվում նաև, որ իշխանությունները փորձեն գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ 

 

Պետք է նկատել, որ օրենսդիր և դատական իշխանությունների դերակատարության նվազումը վտանգներ է պարունակում պետության համար, քանի որ այդ դեպքում պետության քաղաքական համակարգը շարժվում է դեպի հիբրիդային ռեժիմի ստեղծում, որը իր մեջ կրում է ինչպես ավտորիտարիզմի, այնպես էլ, որոշ չափով, ժողովրդավարության հատկանիշները: 

Սակայն հիբրիդային ռեժիմի հաստատումը դեպի լիարժեք ավտորիտարիզմ տանող ճանապարհի առաջին քայլն է։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan