«Սանիթեքի» խմորը դեռ շատ ջուր «կքաշի»

Տպավորությունն այնպիսին է, որ իրեն միջազգային հռչակած «Սանիթեք»  ընկերությունը ոչ միայն քաղաքն էր թողել աղբի մեջ, այլև իր ապագան: Երևանի քաղաքապետարանի՝ ընկերության հետ պայմանագիրը միակողմանի խզելուց հետո, հիմա էլ, պարզվում է, նոր պարտապաններ են ի հայտ եկել: Պարզվում է նաև, որ 64 մատակարար ընկերություն կա, որոնք թեև ժամանակին կատարել են իրենց պարտականությունները, բայց, չգիտես ինչու, մինլիոնավոր դրամների վնաս են կրել:

Վաղն էլ կարող է այլ՝ ավելի խոշոր խումբ ձևավորվի ու հայտարարի, որ իրենք էլ են տուժել նույն այդ ընկերության վատ աշխատանքի պատճառով: Այսինքն՝ ստացվում է, որ «Սանիթեքն», ի սկզբանե, ոչ թե եկել էր մայրաքաղաքի աղբը մաքրելու, այլ բոլորին աղբի մեջ թողնելու և այդկերպ երկար տարիներ իր համար կայուն եկամուտ ապահովելու և հարստանալու համար:

Բարեբախտաբար, Երևանի քաղաքապետի հստակ քայլերի շնորհիվ այս ընթացքին վերջակետ դրվեց, բայց ստացվում է, որ սանիթեքյան թեման դեռ երկար ժամանակ կմնա քննարկումների տիրույթում:

Չի բացառվում նաև, որ այդ 64 ընկերություններն արյունատար անոթներով կապված են «Սանիթեքի»  հետ և այդ պատճառով են դարան մտած, երկար ժամանակ, լուռ սպասել: Իսկ երբ համոզվեցին, որ սանիթեքյան խաղերն այլևս ավարտված են, որոշեցին իրենց վնասների մասին, համենայն դեպս, հայտարարել:

Հասկանալի չէ, թե ընդհանրապես տարբեր մասնավոր ընկերությունների պայմանագրաիրավական հարաբերությունների մեջ ինչու պետք է պետությունը խառնվի: Եթե մեկն անբարեխիղճ է, ապա մյուսը ոչ թե պետք է փեշերը բարձարցնի, ու շտապի կառավարություն, այլ դարարանի միջոցով կարգի հրավիրի: Առավել ևս, որ միլիոնավոր դրամների հասնող «Սանիթեքի» պարտքը մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում չէր կարող գոյանալ: 

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է հնչեն, բայց որ սանիթեքյան խմորը դեռ շատ ջուր կվերցնի՝ միանշանակ է:

 

Արմինե Գրիգորյան

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan