Գնդակը՝ ՍԴ անդամների տիրույթում

Ազգային ժողովը 98 կողմ ձայնով ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը: Եվ այս պահից սկսած գնդակը գտնվում է ՍԴ անդամների մոտ: Հիմա արդեն նրանք պետք է իրենց որոշումով ցույց տան, թե ինչպես են պատկերացնում հարցի հանգուցալուծումը:

Թե ինչ կորոշեն դատարանի անդամները, պարզ կդառնա առաջիկայում, սակայն, այս պահին արձանագրենք, որ նրանք հնարավորություն ունեն նախ իրենց, հետո հասարակությանը ցույց տալ, թե ունա՞կ են արդյոք պետականամետ որոշում կայացնել, թե՞, այնուամենայնիվ, նախընտրում են գնալ հարցը ձգձգելու և ՍԴ նախագահին ամեն կերպ պահելու ճանապարհով:

Եթե անկեղծ, ապա ՍԴ-ն իր ողջ պատմության ընթացքում ինչքան ասես ջանք ու ճիգ գործադրեց, որպեսզի ցույց տա, որ անկախ մարմին է, սակայն, ո՛չ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ո՛չ էլ Հրայր Թովմասյանին այդպես էլ չհաջողվեց երկրի ներսում դատարանի դերն ու կշիռը  բարձրացնել: Բոլորին է հայտնի, որ չեզոքության շղարշի հետևում մշտապես գրվել ու շարադվել են այնպիսի որոշումներ, որոնք կա՛մ կիրառելի չեն եղել, կա՛մ պարզապես անտեսվել են օրվա իշխանությունների կողմից:

Այլ կերպ ասած՝ այն տեղն ու դերը, որը պետք է երկրի բարձրագույն օրենքի պաշտպան դատարանն ունենար, երբե՛ք չի ունեցել: Եվ այս պայմաններում նման ցածր լեգիտիմություն ունեցող ինստիտուտի կշիռը բարձրացնելու համար, բնական է, ոչ միայն պետք էր, այլև անհրաժեշտ էր հստակ և գործնական քայլեր ձեռնարկել:

Առաջին գործնական քայլով, փաստորեն, ԱԺ-ն հնարավորություն տվեց դատավորներին, որպեսզի նրանք նախ իրենց և հետո մյուսներին ապացուցեն, որ թեև երկար տարիներ նստած են դատավորի աթոռին, բայց կառչած չեն դրանից: Ասել է, թե սա նաև քննություն է դատավորների համար, որոնք պետք է ավելի շահագրգռված լինեն, ապացուցելու համար, որ արժանի են երկրի բարձրագույն օրենքի պաշտպանները լինելու առաքելությանը:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը, որը բավական ուշագրավ զարգացումներ է ենթադրում: ՍԴ որոշումից հետո ավելի հստակ կերևա, թե երկրում արդարադատություն հաստատելու ճանապարհին, երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության պաշտպանությունը ստանձնած այս կառույցը կկարողանա՞ ինքնուրույն ինքնամաքրման ճանապարհո՞վ գնալ, թե՞ կշարունակի պետական ինստիտուտը սեփական շահերին ծառայեցնել:

 

Արմինե Գրիգորյան

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan