Գլխավոր լոբբիստներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն է. ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները շտապում

eadaily.com-ը «Հայաստան-Իսրայել. դեսպանատուն ես ուզում՝ պատրաստվիր հետևանքներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է կայացրել «հնարավորինս արագ՝ մինչև 2019 թվականի վերջը կամ 2020 թվականի սկիզբը, Իսրայելում բացել դեսպանատուն»: 

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռ 1992 թվականին, սակայն մշտական դեսպանությունների փոխանակում առայժմ տեղի չի ունեցել: 

Երկրները սկսել են ակտիվորեն քննարկել դիվանագիտական հարաբերությունների բարելավման հնարավորությունը անցյալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո:

 Նախկին իշխանությունները շատ թերահավատորեն էին վերաբերվում հրեական պետության հետ մերձեցման հարցին, քանի որ վերջինս սերտ ռազմաքաղաքական կապեր ունի Ադրբեջանի հետ և շարունակում է թշնամաբար վերաբերվել Իրանին, որը տարածաշրջանում Երևանի գործընկերն է:

Սակայն Փաշինյանի` իշխանության գալը որոշակի ճշգրտումներ է մտցրել Հայաստանի կողմից Իսրայելի ընկալման հարցում: 

Այսպես, թե այնպես, բայց «նոր Հայաստանի» իշխանությունները և անձամբ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնեն այս խնդրի նրբությունը՝ հատկապես նկատի առնելով Հայաստանի հարավում ծագած աշխարհաքաղաքական իրավիճակը: 

Ըստ eadaily.com-ի աղբյուրների, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է հանդիսանում Միջին Արևելքի ժողովրդավարության հետ հարաբերությունները որակապես այլ մակարդակի հասցնելու տեղական հիմնական լոբբիստներից մեկը:

Հատուկ խնդիր է դրվում կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Երուսաղեմ և երկու երկրների միջև մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ ստեղծել: 

Տեր-Պետրոսյանի լոբբինգը ունի տարբեր արտաքին «երանգներ», որոնք, սակայն, ընդհանուր առմամբ, խաչվում են մեկ կետում՝ ամերիկյան վարչակազմում: Հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը փորձում է խորհուրդներ տալ Փաշինյանին, և ոչ միայն արտաքին քաղաքականության թեմաներով: 

Այլ հարց է, թե որքանով է վարչապետը լսում փորձառու քաղաքական գործչի խորհուրդները: Այնուամենայնիվ, այս թեմայի պարագայում Փաշինյանի մոտ առկա է խորհրդի բարձր ընկալություն: 

«Ժողովրդական վարչապետի» պահպանվող անփորձությունից զատ, առկա է նաև ձգտում՝ արտաքին ճակատում «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնելով տարբերվել ուրիշներից և դրանով իսկ Արևմուտքի լրացուցիչ ուշադրությունը գրավել: 

Իրանը ավանդաբար խանդով է վերաբերվում Իսրայելի հետ իր հարևանների քաղաքական և ռազմական կապերին: 

Իրանցիները ինչ-որ կերպ կարող են հասկանալ հրեական պետության հետ Ադրբեջանի շատ սերտ համագործակցությունը, ներառյալ ռազմատեխնիկական ոլորտում, թեկուզ հաշվի առնելով այն փաստը, որ ներքին կարիքների համար գնած ամբողջ նավթի 40% -ը Իսրայելը գնում է Բաքվից:

Սակայն Երևանի և Թել Ավիվի մերձեցման չափազանց արագ տեմպերը դժվար թե հասկացվեն: Իսրայելի նկատմամբ «նոր Հայաստանի» քայլերը Թեհրանում կարող էին ընկալվել, օրինակ, եթե հրեական պետությունը ճանաչեր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Բայց նման հեռանկարը առայժմ խիստ հիպոթետիկ է: 

Փաշինյանի՝ Իսրայել այցի մասին խոսակցություններն սկսվել են նրա՝ Իրան պաշտոնական այցից (փետրվարի 27–28) գրեթե անմիջապես հետո: Իրանում Փաշինյանին ընդունել էին քաղաքական ամենաբարձր մակարդակով, իսկ Իրանի հոգևոր գերագույն առաջնորդը անգամ պարգևատրել էր նրան: 

Եվ ընդամենը մի քանի օր անց՝ մարտի սկզբին, հայկական մամուլում հայտնվեցին լուրեր Երևանի և Թել Ավիվի միջև հարաբերությունների առաջիկա «հեղափոխական տեղաշարժի» մասին: 

Հայաստանի ղեկավարի՝ Իսրայել հավանական այցը ժամանակավրեպ և, ընդհանուր առմամբ, արդարացված չէ երկրի ազգային շահերը դիտարկելու տեսանկյունից, քանի որ Հայաստանը երկու փակ սահմանի (Ադրբեջան և Թուրքիա) առկայությամբ ունի Իրանի չեզոքության կարիքը: 

Արտաքին քաղաքական մարտերում չթրծված Նիկոլ Փաշինյանի այս քայլը կանխատեսում է բացարձակ ավելորդ խնդիրներ հարավից: 

Իսրայելը հեռու է, իսկ նրա հետ առաջադեմ հարաբերությունների հաստատման հեռանկարները չափազանց մշուշոտ են: 

Մինչդեռ Իրանը, որն ունի 80 միլ իոն բնակչություն, շատ մոտ է գտնվում և անմիջական ցամաքային սահման ունի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հետ: 

Երևանի համար, որն արդեն իսկ գտնվում է անբարենպաստ տարածաշրջանային անվտանգային միջավայրում, այս փուլում Թեհրանին իր դեմ հանելը ամենավատ զարգացումներից մեկն է: 

Մերձավոր Արևելքում զարգացումները արագընթաց են: 

Մեկ օրվա ընթացքում կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, որոնք պահանջում են փոփոխություններ կատարել ներքին և արտաքին ուժերի գործառնական ծրագրերում: 

Հետևաբար, տարածաշրջանի լուրջ խաղացողներից ոչ մեկը չի շտապում պատասխանատու որոշումներ կայացնել, ընդհակառակը, նրանք փորձում են դադար վերցնել, ուշադիր հաշվարկել իրենց քայլերն ու դրանց հնարավոր հետևանքները և միայն դրանից հետո իրականացնել հստակ գործողություններ: 

Այս ֆոնին «շատ կարճ ժամկետում» Իսրայելում դեսպանատան աշխատանքները սկսելու «նոր Հայաստանի» իշխանությունների շտապողականությունը ոչ միանշանակ է: 

Անգամ Ադրբեջանը, որը Իսրայելի հետ ունի ռազմատեխնիկական և քաղաքական սերտ համագործակցություն, չի շտապում Թել Ավիվում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն ստեղծել, չնայած այդ մասին խոսվում է սկսած 1990-ականների վերջերից: 

Թե ինչու է Երևանը շտապում, մեծ հարց է, որին անդրկովկասյան հանրապետության ղեկավարությունը չունի ոչ մի ողջամիտ պատասխան:

Անգամ եթե պատասխան գոյություն ունի, ապա հավանաբար հայ հասարակությունը երախտապարտ կլինի հրապարակում ժողովրդի կողմից ընտրված վարչապետից, եթե նա չխնայի իր թանկ ժամանակը և բացատրի Ադրբեջանի բարեկամ, Իրանի թշնամի և հայերի ցեղասպանությունը չճանաչած Իսրայելի հետ մերձեցման կտրուկ տեմպի օգուտները Հայաստանի համար: Եթե, իհարկե, իրականում նման օգուտներ կան, որը խիստ կասկածելի է:

Կամո Խաչիկյան

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan