Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ: 

Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի էր, ու անակնկալ ոչինչ չկար: Հարցը նաև Արփինե Հովհաննիսյանը չէ: 

Ավելին, էականը այն չէ, կնոջ մասին է խոսքը, տղամարդու, քաղաքական գործչի, մտավորականի, թե պարզապես քաղաքացու: 

Խնդիրն այն մթնոլորտն ու բառամթերքն է, որ գնալով ավելի ու ավելի է պարուրում բոլորիս: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական ու հասարակական դիսկուրսն իջավ շրիշակի մակարդակի: Ասել, որ նախկինում չի եղել նման մթնոլորտ, հայհոյանք, նշանակում է մեղանչել արդարության դեմ: 

Անշուշտ, եղել է: Սակայն ոչ այս ուժգնությամբ, ոչ այս քանակով ու ոչ այս մակարդակով:

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում:

Ժամանակին շատերը ցնծությամբ ընդունեցին «նախկինների» անուններով սև պաստառները, նրանց տների վրա գրոհները, նրանց նկատմամբ հայհոյանքն ու վիրավորանքը: 

Հետո իշխանությունները հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների: 

Արդյունքում նախկին իշխանության ներկայացուցիչները և այն մարդիկ, որոնք կհամարձակվեին քննադատել նոր իշխանություններին, հայտնվեցին իշխանական բազմահազար ֆեյքերի ու հենց իշխանության ներկայացուցիչների բացահայտ վիրավորանքների տարափի ներքո:

Հետո թիրախավորվեցին գործարարները, դատավորները, ընդդիմությունը, գերակա դարձավ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վնգստալու, ծնկի բերելու կարգի բառապաշարը:

Քանի որ իշխանությունները մտադիր չեն քննադատություններին փաստարկված պատասխան տալ, փորձում են ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիա իրականացնել և մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, սակայն նրանց այդ գործելակերպը վարակիչ է դառնում իրական օգտատերերի համար, այդ թվում՝ կանանց, որոնք օգտագործում են կնոջը ոչ հարիր արտահայտություններ:

Խնդիրն այն է, որ հասարակ քաղաքացիները զոհ են դառնում իշխանության կողմից կիրառվող քարոզչական տեխնոլոգիային՝ մտածելով, թե հասարակության շրջանում տիրում են այդպիսի տրամադրություններ, ինչն առկա է սոցցանցերում: 

Արդյունքում վիրավորելու և մրոտելու պրակտիկան հասարակական կյանքում գտնում է իր հունը և ավելի է ընդլայնվում՝ դուրս գալով ֆեյքերի տիրույթից դեպի քաղաքական ու հասարակական բանավեճերի հարթակ: 

Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում զերծ չեն մնում իշխանության քննադատների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուց:

Քանի որ իշխանության կողմից խրախուսվում է մեղադրանքներ հնչեցնելու և վիրավորելու գործելակերպը, ապա իրավիճակի լրջությունը հասնում է այն մակարդակի, երբ նույն Անդրանիկ Քոչարյանի խայտառակ պահվածքը ոմանց կողմից նույնիսկ աջակցություն է ստանում: «Լավ է անում»-ի կարգի գրառումները ստեղծում են ամենաթողության մթնոլորտ, որը հետագայում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: 

Ընդ որում, ամենազարմանալին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» դրսևորվողների պահվածքն է:

 

Ի դեպ, այն թեզը, թե՝ այս մեկն էլ այսպես է իրեն պահել, բա, լա՞վ է, անհեթեթություն է: Իհարկե, վատ է, շատ վատ է, անթույլատրելի է: 

Եվ ընդհանրապես, եթե մի բան նախկինում վատ է եղել, չի նշանակում, որ այսօր դա կարելի ու լավ է: Կարծես թե հասարակությունը հենց այդ վատն է մերժել, ոչ թե միայն, ենթադրենք, Սերժ Սարգսյանին:

Բարեբախտաբար, գտնվեցին տրամաբանող, սթափ դատող, բարոյականությունը անձնական ու քաղաքական շահից վեր դասող անձինք, այդ թվում՝ իշխանական ուժից (թեկուզ նրանց մատների վրա կարելի է հաշվել): 

Բայց, կրկնում ենք, սա միայն դրվագ է. իրականում նման վիճակը դարձել է առօրյա, նման մակարդակը կարծես դառնում է սովորական, երբ անչափահաս երեխաներ ունեցող հայտնի մեկն ամեն օր հայհոյանք է գրում իր էջում՝ հաշվի չառնելով, որ մեր և իր երեխաներն էլ են կարդում դա, բուհերից մեկի հոգաբարձուների խորհրդի նախագահը ամենօրյա ռեժիմով է հայհոյանքով արտահայտվում: 

Եվ այդպես շարունակ:

 

Բայց պիտի հաշվի առնենք, որ միշտ գործում է բումերանգի էֆեկտը, յուրաքանչյուրի վարքն ի վերջո իրեն է վերադառնալու: Բայց սա էլ ամենակարևորը չէ. 

մենք խճճվում ենք մաղձի, թույնի, չարության ու հայհոյանքի ճահճում, պառակտում ենք հասարակությանը որքան ուժ ունենք: Այնինչ անսահման մարտահրավերներ ունենք, որոնք այս մթնոլորտում հաղթահարել չենք կարողանալու: 

Ու այս վիճակն այսօր միայն մեկ պատասխանատու ունի, ու այդ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ամեն ինչ չի որոշվում դատելով, նստեցնելով, վարկաբեկելով: Խնդիրը շատ ավելի խորքային է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan