Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իջավ որոշ նախկինների մակարդակին

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, կարծես չի էլ հասկանում, որ իրականում ոչ թե ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին է վիրավորել, այլ մի ողջ ազգի, քանի որ այսօր շատ ընտանիքներ կան, որտեղ մեծացող երեխաները միակողմանի ծնողազուրկ են:

Այսինքն՝ այդ արտահայտությունը ոչ թե վիրավորել է մեկ անձի կամ քաղաքական գործչի, այլ բազմահազար մեր հայրենակիցների, որոնք, իրենց կամքից անկախ, ստիպված են եղել ոչ լիարժեք ընտանիքներում մեծանալ:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանի՝ Քոչարյանի անունը որպես օրինակ հնչեցնելուց վիրավորվելուն, ապա այստեղ ևս կա սահման, որից ներքև, որևէ մեկը, առավել ևս քաղաքական գործիչը իրավունք չուներ իջնելու: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն ԶԼՄ-ների հետ շփվելուն, այլև խնջույքի սեղանների ու գինովցած լինելու ժամանակ ինչ-ինչ մտքեր արտաբերելուն:

Անհայտ ծնող ունենալը դատավճիռ չի կարող լինել որևէ մեկի համար, իսկ այդ հանգամանքից օգտվելը, պատեհ ու անպատեհ այդ մասին օդ նետելը, խոսում է սեփական խոսքի չափն ու արժեքը չիմանալու մասին: Յուրաքանչյուր անձ՝ առավել ևս հասարակական-քաղաքական գործիչ, հասարակական վարքագծի ձևավորման օրինակ է, և եթե իշխող կուսակցության ներկայացուցիչը չի կարողանում իրեն վեհ պահել քաղաքական գզվռտոցի ու աթոռակռվի ժամանակ, նշանակում է արժանի չէ ներկա իշխող կուսակցության ներկայացուցիչ լինելուն:

Ի դեպ, քաղաքական բանավեճերի ու տարաձայնությունների ժամանակ հասարակությանը թիրախավորելու, մարդկանց յուրայինների ու հակառակորդների բաժանելու արատավոր պրակտիկան, որը սկսվեց ՀՀՇ-ից ու, ցավոք, շարունակվում է մինչև օրս, հին ՀՀՇ-ականները կրկին փորձում են խաղաքարտ դարձնել: Բայց, պետք է հիշել, որ ամեն գնով աթոռ ձեռք բերելուց հետո, այնուամենայնիվ, չի կարելի կորցնել չափը, քանի որ դա խոսում է նաև անձի ինտելեկտի մասին ու հարցականի տակ դնում նրա հասարակական դիրք գրավելու կարողությունն ու անհրաժեշտությունը:

Այնպես որ, լավ կլինի, որ երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանն իր վարքագծով ապացուցի, որ իրեն ընտրողներն, ընդհանուր առմամաբ չեն սխալվել, հակառակ դեպքում շատերը կսկսեն չվստահել այն քաղաքական ուժին, որը սատարում է այսօրինակ մտածելակերպ ունեցող գործչի:

Իսկ Քոչարյանի այն հակափաստարկները, թե՝ բոլորը վիրավորվել են, բացի այն անձից, ում այդ արտահայտությունը վերաբերում է, նույնիսկ տղայական չի կարելի որակել: Այնպես որ, սա այն ցայտուն օրինակներից է, որը ևս պետք է ներառվի հասարակական գործչի վարքագծի կանոնների շտեմարանում, ցույց տալու համար, թե ինչպիսին չպետք է լինի հասարակական-քաղաքական գործիչը:     

 

Արմինե Գրիգորյան

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan