WCIT համաշխարհային նվագախումբը՝ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 6-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT-ի, շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք WCIT համաշխարհային նվագախմբի համերգը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Մեկը մյուսի հետևից նյութեր են հրապարակվում աշխարհին կարծիք թելադրող լրատվամիջոցներում, համաշխարհային հանրությանը ներկայացնելով Հայաստանի առաջատար միտքը, խոստումնալից նախագծերը և, իհարկե, մշակույթը:

Վերջին թեման առավել հետաքրքրական է, քանզի հոկտեմբերի 6-ին աշխարհն ուղիղ հեռարձակմամբ կհետևի հենց Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականության կողմից իրական ժամանակում երաժշտության ստեղծմանը և նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին:  

Classicalsource (https://bit.ly/2or1BVE), M-magazine (https://bit.ly/2pmp9vn), Classicfm (https://bit.ly/2mURurH), Rainews (https://bit.ly/2oyGoZC)` սա անունների այն ոչ ամբողջական շարքն է, որը երաժշտության և արդեն իսկ բարձր տեխնոլոգիաների սիրահարներին պատմել է WCIT համաշխարհային նվագախմբի, այն ղեկավարող դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ով, ի դեպ, մտահղացման հեղինակն է, ու նաև սպասվող համերգի մասին:

«Ստեղծագործական այս հավակնոտ փորձը թույլ է տալիս ուսումնասիրել, մուտք գործել դեռևս չբացահայտված տարածքներ` ստեղծելով սիմբիոզ, որտեղ հանդիպում են արվեստը, մշակույթը և տեխնոլոգիան:  Արհեստական բանականության այս տիպը ես անվանում եմ «Արհեստական տաղանդ», քանի որ այն միավորում է երկու որոշիչ ոլորտները»,- դիրիժոր Սմբատյանի խոսքն է մեջբերել հեղինակավոր Rhinegold պարբերականը (https://bit.ly/2oshCdO):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով կմեկնարկի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարահային կոնգրեսի մեկնարկը: Նշենք նաև, որ յուրահատուկ այս միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբ՝ բաղկացած 14 երկիր ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: 

Օտարերկրյա երաժիշտները այն երկրներից են, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտություն: ԱԻ-ի աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:

Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա, ինչպես նաև մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է WCIT-ի հիմնը:

Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում ժամանակակից AI տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:

Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող դիջեյ Արմին վան Բյուրենը:

 

Արմինե Գրիգորյան

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan