Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի դի­նա­մի­կան զար­գա­նում է ոչ այն ուղ­ղու­թյամբ, որը են­թադր­վում է Երև­ա­նում

regnum.ru-ն «Հայակենտրոնությունը և ԵԱՏՄ-ի պրոբլեմները» հոդվածում գրում է, որ Երևանում կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հերթական՝ թվով հինգերորդ նիստը: Նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, որպես դիտորդ մասնակցել է Մոլդովայի նախագահը, որպես պատվավոր հյուրեր՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները: 

Որպես կանոն, նման տիպի հանդիպումներում հնչող համատեղ հայտարարությունները և կայացված որոշումները փորձագիտական խմբերի կողմից պատրաստվում և համաձայնեցվում են նախօրոք, իսկ երկրների ղեկավարները իրենց ելույթներում խոսում են հիմնականում ապագա պլանների մասին: Այնպես որ, սենսացիաներ սովորաբար չեն լինում: 

Այս անգամ ևս օրակարգը մանրամասն նախապատրաստված ու մշակված էր ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից, և արտակարգ ոչինչ չեղավ: 

Երևանում, ի թիվս քննարկված հարցերի, մասնավորապես խոսք է եղել այն մասին, որ անհրաժեշտ է ԵԱՏՄ մակարդակով որոշել երրորդ երկրների նկատմամբ տնտեսական քաղաքականությունը և չզբաղվել միայն առկա ձևաչափերի փոխակերպումներով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում հայտարարել է, որ «միության կապերի աշխարհագրությունը անընդհատ ընդլայնվում է, միությունը համագործակցության հարցով հիմնարար բանակցություններ է վարում 13 երկրների և ավելի քան 12 միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ»: 

Այս հարցին կարելի է ուշադրություն դարձնել այն պատճառով, որ Պուտինի հետ Երևանում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ կերպով է շեշտել ԵԱՏՄ նիստի նշանակությունը: 

Առաջին հերթին, նա Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիրը և «Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը» ներառել է «ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների» շարքին:

Ըստ նրա խոսքերի, «հույս կա, որ իրենք դեռ կկարողանան որոշակի արդյունքներ գրանցել ԵԱՏՄ-ում»: Սինգապուրի հետ ամեն ինչ պարզ է, բայց այն շատ է հեռու տարածաշրջանից: Այլ են Ռուսաստանն ու Իրանը: 

Սկզբի համար նշենք, որ Պուտինի այցը Երևան Ռուսաստանի նախագահի պաշտոնական այց չէ Հայաստան: 

Սա Ռուսաստանի պետության ղեկավարի այցն է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: 

Չնայած ֆորմալ առումով, սա Պուտինի առաջին այցն է Հայաստան` այնտեղ տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո: 

Սակայն առկա է համապատասխան ֆոն՝ «Վալդայ» ակումբի շրջանակներում Սոչիում նախապատրաստվում է երկկողմ հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև:

Սրանք շփումների տարբեր կարգավիճակներ և քաղաքական տարբեր որակներ են: Նույնիսկ Լուկաշենկոն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. 

«Այնպես է ստացվել, որ դուք իմ լավ ընկերն եք, բայց Ադրբեջանի նախագահը իմ ավելի հին լավ ընկերն է»: Հայտնի պատճառներով Փաշինյանի մոտ վստահելի շփումներ Մոսկվայի հետ դեռևս չեն ստացվում: 

 

Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի (որին Փաշինյանն էր հրավիրել Երևան) հարաբերություններում ևս կան որոշակի նրբերանգներ: 

Այս առումով, որոշ հայկական ԶԼՄ-ներ և փորձագետներ խորհուրդ էին տալիս վարչապետին «հեռու մնալ Իրանից», որպեսզի դիտողություններ չստանան ԱՄՆ-ից: 

Սակայն երբ խոսքը երկու երկրների միջև ինչոր հարաբերությունների մասին է, ապա նման «վերլուծաբանները», չգիտես ինչու, ամբողջովին անտեսում են ԵԱՏՄ շահերը՝ դրանք ներկայացնելով հակաադրբեջանական և հակաթուրքական համատեքստում, չնայած Մոսկվան հարաբերությունների բարձր մակարդակ ունի Թեհրանի և Անկարայի հետ: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարների առնչությամբ Ռուսաստանն ու Իրանը հավասարակշռված դիրքորոշում են որդեգրել: Միևնույն ժամանակ Փաշինյանը իրական հնարավորություն չունի մշակելու, այսպես կոչված, «հայակենտրոնության» քաղաքականություն ո՛չ Մոսկվայի և ո՛չ էլ Թեհրանի հետ: 

Բանն այն է, որ աշխարհաքաղաքական գործընթացների դինամիկան զարգանում է ոչ այն ուղղությամբ, որը ենթադրվում է Երևանում: 

Իրանի համար կարևոր է իրականացնել Հայաստանի և Հյուսիս-հարավ միջանցքի երկայնքով Ռուսաստան և Եվրոպա էներգետիկ և տրանսպորտային ուղիների մուտքի համատեղ նախագծեր:

 

Պատահական չէ, որ Ռուհանին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի իր ելույթում ասաց, որ տարածաշրջանում տնտեսական միությունները լուրջ քաղաքական բեռ են պարունակում, ապա օգտագործեց այդ հարթակը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը կտրուկ քննադատելու համար: 

Ցանկության դեպքում Իրանի նախագահը կարող էր շրջանցել այդ թեման: 

Բայց, ըստ տեղական փորձագետների, «Ռուհանին փորձել է թեսթավորել Հայաստանի նոր կառավարության քաղաքական կենսունակությունը»:

 

Բացի այդ, Պուտինի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ղեկավարը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ հայտարարելով, որ «հարաբերությունների 500 տարվա պատմության ընթացքում իրենք հասել են անկեղծության աննախադեպ մակարդակի»: 

Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները դեռ լրջորեն ուսումնասիրվելու և վերլուծվելու են փորձագետների կողմից:

 

Հաշվի առնելով տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականությունը՝ դրանք այնքան էլ պարզ չեն, որքան թվում է առաջին հայացքից: 

Անդրկովկասի զգայուն տարածաշրջանում սկսվում է փոփոխությունների մի նոր շրջան, և հիմա ամենակարևորն է պահպանել խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը: 

Մնացածը կստացվի: ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սանկտ Պետերբուրգում:

Կամո Խաչիկյան

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին ԿԳ նախարարը կոչ է անում էժանագին սադրանքներին չտրվել․ կլինեն պարզաբանումներ Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, հարուցվել է քր գործ. ՔԿ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ»
website by Sargssyan