Ձեռք­բե­րում­նե­րի թմբկա­հար­ման ու իրա­կա­նու­թյան ծանր հա­կադ­րու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, այլև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵԱՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ: 

Խորհրդի նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվեցին ազատ առևտրի, ինչպես նաև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրեր:

 

Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Երևանում ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը, կազմակերպության անդամ երկրների և հրավիրյալ պետությունների ղեկավարների մասնակցությունն ու Սինգապուրի հետ համաձայնագրերի կնքումը համարում են իրենց համար չտեսնված մեծ հաջողություն: 

Այդ է պատճառը, որ ՀՀ վարչապետի խոսնակը նշել է, թե Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այդ «գծի» մեջ էին նաև իշխանական մի շարք պատգամավորներ:

Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀՀ նոր իշխանությունները այդքան թմբկահարում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի թեման. 

ի վերջո այն հերթական նիստն էր, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ-ի գործընկեր երկրները, իսկ Սինգապուրի հետ տևական ժամանակ է, ինչ ընթացքի մեջ էին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, և զարմանալի է, թե այս հարցում ի՞նչ հատուկ ներդրում են ունեցել ՀՀ ներկա իշխանությունները:

Քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մեծ ձեռքբերումներ չկան, վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցն էլ մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները, իշխանությունները փորձում են գոնե ընթացիկ պրոցեսները ներկայացնել որպես բացառիկ հաջողություն:

Այդպես եղավ նաև անցած տարի տեղի ունեցած Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, երբ Հայաստան այցելեցին մեծ թվով երկրների ղեկավարներ և արտասահմանյան պատվիրակություններ: 

Նոր իշխանությունները Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը փորձեցին օգտագործել իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն գագաթաժողովի կազմակերպման հարցում իրենք որևէ լումա չունեին ներդրած, քանի որ այն կազմակերպվել էր նախորդ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում:

Նույն իրավիճակն է նաև մի քանի օրից մեկնարկող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի դեպքում, որի՝ Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին: 

Այս առիթը Փաշինյանը նույնպես փորձելու է օգտագործել՝ հանրությանը ցույց տալու, թե ինքը հաջողված արտաքին քաղաքականություն է վարում, սակայն մարդկանց համար պարզ է, որ վերջինս հենվում է անցյալից եկող նախաձեռնությունների վրա:

Իսկ թե որոնք են Փաշինյանի գլխավորած կառավարության՝ Հայաստանի ապագայի հետ կապված արտաքին քաղաքական նախաձեռնությունները և ծրագրերը, ինչ նշանակալից համաձայնություն է այս մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերվել Հայաստանի գործընկերների հետ, շատ դժվար է նշել: 

Մինչ Փաշինյանի կառավարությունը հիմնականում մխրճվել է ներքաղաքական հարցերի մեջ և ամեն քայլափոխի դավադրություններ է փնտրում, այդ ընթացքում արտաքին քաղաքական օրակարգը մղվել է երկրորդ պլան: 

Թերևս հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում օրերս ունեցած իր ելույթում հատուկ ծանրացավ ներքաղաքական դաշտի խնդիրների վրա:

Եվ ամենևին էլ կարիք չկա Հայաստանին վերաբերող ամեն մի արտաքին քաղաքական գործընթացից հետո շեշտել, թե ներկայիս կառավարությունը փայլուն ձեռքբերումներ է արձանագրել, քանի որ եթե կան ձեռքբերումներ, ապա հանրությունը դա կտեսնի և կգնահատի, իսկ ավելորդ փիառի կարիքը չի լինի: 

Բայց քանի որ չկան ձեռքբերումները, փորձ է կատարվում ուղղակի ֆոն ապահովել սելֆիներով և կառավարության հաջողությունների մասին ուռճացված պատմություններով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan