Ստացվում է, որ հեղափոխությունը դեռ չի հասել մարզեր

Սեպտեմբերի 29-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հեղափոխությունը դեռ չի հասել մարզեր և ՀՀԿ-ի տարիներով ձևավորված վախի ու սարսափի մթնոլորտը դեռ կա:

Դրա է վկայում, որ շատ համայնքներում դեռ չեն գիտակցում, թե ինչ է ինքնիշխանությունն ու ինքնակառավարումը, քանի որ երկար տարիներ սովորել են եղել մահակի: Վարժվել են, որ իրենց պետք է համայնքի ղեկավարը հրահանգավորի, որն էլ իր հերթին մի կետից եկող հրահանգները տեղ հասցնողն ու գործերը կարգավորողն է: Համայնքերում վարժվել են, որ համայնքապետը վերևների մարդն է, որի ասածը պետք է գերազանցիկի նման կատարել, որ դրա դիմաց էլ վերևներից տրվող վառելանյութի կամ օգնության ցուցակում հայտնվեն:

Մարդիկ դեռ չեն մարսել նաև այն միտքը, որ ոչ թե համայնքի ղեկավարն է իրենց տերն ու տիրականը, այլ՝ հակառակը: Իսկ ՀՀԿ-ական համայնքապետներին էլ շարունակում է թվալ, որ եթե գյուղի պեչատն ու թուղթը իրենց ձեռքում է, ուրեմն իրենք են ասողները, հրահանգողներն ու ցուցումներ տվողները:

Թե ժողովուրդը ե՞րբ դուրս կգա այս խաբկանքի ու մոլորության միջից, դժվար է ասել, բայց, որ գյուղերում դեռ չեն հասկացել, որ Հայաստանում այսուհետև իրենք են դրության տերը՝ պարզ երևում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից:

Շատերն անգամ այնքան են հարմարվել հին ավանդույթներին, որ շարունակում են մտածել թե փորձած թանն ավելի լավ է, քան նոր մերած մածունը: Սա էլ խոսում է սեփական անձի հանդեպ ուեցած ցածր ինքնագանահատականի մասին, որից օգտվելով էլ նախկին ՀՀԿ-ականները փորձում են դիվիդենտներ շահել:

Ի դեպ, ավելի ազնիվ են բոլոր այն ՀՀԿ-ականները, որոնք իշխանափոխության ժամանակ ռեբրենդինգի չենթարկվեցին ու շարունակեցին հավատարիմ մնալ սեփական դարձած ՀՀԿ-ին: Դրանով նրանք մասնավորապես ցույց տվեցին, որ շարունակում են շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր ժամանակին իրենց տեղական վասալներ են կարգել:

Ցավալին, սակայն, այն է, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ պայքարը շարունակվում է անցյալի ու ներկայի միջև, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ սնկի նման աճած կուսակցություններից ՏԻՄ ընտրությունների ժամանակ որևէ հույսի շող այդպես էլ չերևաց:

Սա ևս խոսում է քաղաքական դաշտի ամայի լինելու մասին, քանի որ եթե նորաստեղծ կուսակցություններն իրոք ասելիք ունենային,  ապա կարող էին նաև իրենց ուժերը փորձել ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բայց, արի ու տես, որ նրանք էլ են մտել ընդհատակ ու լուռ հետևում են ՔՊ-ՀՀԿ-ական պայքարին, առանց գիտակցելու, որ իրենց լռությամբ, ակամայից, ջուր են լցնում անցյալի ջրաղացին: Մինչդեռ ցանկացած առիթ պետք է օգտագործեին սեփական ասելիքը մարզեր հասցնելու համար:

Եվ այս պայմաններում, երբ բոլորը խոսում են միայն անցյալի ու ներկայի մասին, հաշվի չառնելով, որ պայծառ ապագա ունենալու համար երկրին նոր ուժեր ու թարմ արյուն է պետք, ոչ թե առնետավազքին հարմարված մարդ-կուսակցություններ ու տասնապետներից սնվող կառույցներ ու անհատներ, քաղաքականության մասին խոսելը դառնում է պարապ զբաղմունք, որով, կրկին սովորույթի ուժով պայմանավորված փորձում են զբաղվել ընտրությունների կանխատեսումներով զբաղվող երբեմնի գիտակներն ու պայծառատեսները:

 

Արմինե Գրիգորյան

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan