«Բարի պապիկ» թե՞ ազգակործան մաֆիոզ

Վերջին շրջանում հայ հասարակությունը պարբեաբար լսում է «Սորոսի հիմնադրամ», «Սորոսի փողեր» և նման այլ արտահայտություններ, որնք դարձել են հայ իրականության մի բաղկացուցիչ մաս։ Անընդահտ խոսվում է, այդ հիմնադրամի դրական և բացասական դերի մասին, թե ինչպեսի ազդեցություն է այն ուենում պետության և հասարակության կայացման գործում։

Մի քանի փաստեր այդ հիմնադրամի գործունեության մասին։

Սորոսի հիմնադրամ՝ պաշտոնական անունը «Բաց հասարակության հիմնադրամ» (Open Society Foundations, OSF) :Այս հիմնադրամի կողմից են ֆինանսավորվում  Amnesty International, Human Rights Watch, Mercy Corps,  International Crisis Group միջազգային կազմակերպությունները:

«Բաց հասարակության հիմնադրամ»-ը (Open Society Foundations, OSF) Հայաստանում գրանտներ է տալիս 1998 թվականից: Ներկայացնում ենք վերջին տարիներին այս հիմնադրամից խոշոր գրանտներ ստացած կազմակերպությունների մի մասը։

Քաղաքական բնագավառում Սորոսն իրեն դրսևորել է որպես հովանավոր և ազդեցիկ լոբբիստ: 1979 թվականից Սորոսն Արևմտյան Եվրոպայի երկրներում ակտիվորեն ֆինանսավորում էր ժողովրդավարական շարժումները`Լեհական Համերաշխություն, Չեխոսլովակիայում Խարտիա 77 շարժումը, ինչպես նաև Անդրեյ  Սախարովի շուրջ համախմբված այլախոհ խմբավորումներին: Նա կարևոր դեր է խաղացել Եվրոպայի «թավշյա» հեղափոխություններում: Սորոսն ազդեցիկ դերակատարություն է ունեցել նաև վրացական «վարդերի հեղափոխության» նախապատրաստման և իրականացման գործում, չնայած նա անձամբ պնդում է, որ իր դերակատարությունը մամուլը չափազանցրել է:

Սորոսի հովանավորած կազմակերպությունները փորձում են հասնել մեկ միասնական աշխարհի ձևավորմանը, որտեղ բնականաբար տեղ չունեն ավանդական արժեքները, իսկ մարդու իրավունքները գերակայում են ազգային- քաղաքական հարցերի նկատմամբ: Ներկայումս մի շարք երկրներում արգելված է Սորոսի հիմնադրամի գործունեությունը:

Ի դեպ փաստենք, որ Ջորջ Սորոսի գործունեությունը լուրջ քննադատության է ենթարկվում նաև ամերիկյան հանրապետական շրջանակների կողմից։ Նա ամերիկյան քաղաքական դաշտում որպես լուրջ խաղացող դարձավ 2004թ-ին, երբ 27 միլիոն դոլար հատկացրեց նախագահ Բուշի վերընտրությունը կանխելու համար։ Նա նույնչափ գումար է ծախսել Հիլարի Քլինտոնի ընտրարշավի համար։

Սորոսի հիմնադրամի և նրա ունեցած դերակատարությունը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության գործում նույնպես բավականին մտածելու առիթ է հանդիսանում, քանի որ երբ այսօր նայում ենք ՀՀ իշխանության բուրգում գտնվող ներկայացուցիչներին, ապա ակնհայտ է դառնում, որ այս կառույցի հետ ասոցացվող կերպարները բավականին շատ են։  

Հայտնի «պապիկը» գործուն աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղհասարակությանը։ Այս մասին, սկսած հեղափոխական շրջանից, պարբերաբար հրապարակումներ են լինում. մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։

Կարևոր է փաստել մի բան․ ոչ մի անհատ և միջազգային կառույց առանց որևէ հետին մտքի և սեփական շահի անծանոթ և օտար հասարակությունում չի զբաղվի գրանտներ տրամադրելու գործունեությամբ՝ «հանուն արդար և ժամանակակից դեմոկրատական հանրություն» ուենալու համար՝ հավատացեք դա հեքիաթ է։

 Անդրանիկ Հարությունյան

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan