Հայ-ռուսական հարաբերություններում անվստահության խորացումը բացասական հետևանքներ է ունենալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում նկատելի չէ զարգացման դինամիկա, ավելին՝ առկա են անվստահության տարրեր: Թերևս դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ փայլուն է:

Այնուամենայնիվ, Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ստիպված էր խոստովանել, որ ռուսական կողմից հիմնական անվստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարման բարձր օղակներում պաշտոններ են ստացել այնպիսի մարդիկ, որոնք նախկինում հակառուսական դիրքորոշում են ունեցել: 

Փաշինյանը հույս էր հայտնել, որ ժամանակի հետ այդ անվստահությունը կհաղթահարվի, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, անվստահությունն ավելի է խորանում:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել էր 2019թ.-ին պաշտոնական այց կատարել Հայաստան։ Սպասվում էր, որ այդ այցը լինելու էր այս տարվա հունվարին, սակայն հունվարն արցավ, իսկ ՌԴ նախագահը չժամանեց Հայաստան, որից հետո խոսվեց, թե Պուտինը Հայաստան է գալու գարնանը, սակայն գարունն էլ անցավ, և ՌԴ նախագահը այդպես էլ պաշտոնական այցով չժամանեց Հայաստան:

Եվ ահա հաստատվեցին այն տեղեկությունները, որ այսօր Պուտինը ժամանելու է Հայաստան, քանի որ Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը:

Ու ամենահետաքրքրականն այն է, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Պուտինը Երևանում մնալու է ընդամենը մի քանի ժամ և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո մեկնելու է Հայաստանից: 

Ստացվում է այնպես, որ ՌԴ նախագահի այցի նպատակը ոչ թե պաշտոնական այցով Երևան ժամանելն է, այլ ուղղակի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելը: Իսկ այս հանգամանքն արդեն ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը:

 

Եվ ամենաուշագրավն այն է, որ Պուտինի այցի հետ են կապվում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում չլուծված հրատապ խնդիրներ, որոնցից ամենակարևորը գազի գնի հարցն է, որի շուրջ ամիսներով բանակցությունները ընթացքի մեջ են: 

Ըստ ամենայնի՝ գազի գինը բարձրանալու է, սակայն դեռևս հստակեցված չէ, թե որքան: Իսկ սպառողների համար գազի թանկացումը հանգեցնելու է նաև մյուս ապրանքների թանկացման, և առանց այն էլ ոչ բարվոք սոցիալական պայմաններում գտնվող մեր երկրի համար հնարավոր չի լինի խուսափել դժգոհության ալիքի տարածումից:

Կարևոր է նաև Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի հարցը, քանի որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ 

Պայմանագիրը վաղաժամկետ խզելու մտադրությունը կապված է հարուցված այն քրեական գործի հետ, թե երկաթուղում չարաշահումներ են բացահայտվել: 

Ու հիմա այնպիսի իրավիճակ է, որ համաձայնության չգալու դեպքում «Ռուսական երկաթուղիների» հապշտապ դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացման։

 

Ռուսական կողմի հետ սերտ փոխգործակցության արդյունքում է հնարավոր նաև մյուս կարևոր հարցերի լուծումը, ինչպես հայկական ատոմակայանի վերակառուցման և արդիականացման նպատակով Ռուսաստանի կողմից հատկացված վարկի ուշացումը և Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունները:

Դժվար թե հնարավոր լինի շատ արագ հասնել նշված խնդիրների հանգուցալուծմանը, սակայն ՀՀ իշխանություններից շատ լուրջ ջանքեր են պահանջվում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացման հուն տեղափոխելու համար, այլապես ներկայիս անվստահության խորացումը բացասական հետևանքներ է ունենալու ոչ միայն մեր երկրի տնտեսության, այլև հենց ներկայիս իշխանության համար, որի վարկանիշը օրերի ընթացքում հողին կհավասարվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan