Առաջ­նա­յին են ոչ թե Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նը և օրենք­նե­րը, այլ արևմ­տյան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կա­նո­նադ­րու­թյու­նները

nvo.ng.ru-ն «Օտար աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում. ԱՄՆ-ը փորձում է Հայաստանը վերածել իր պլացդարմի» վերնագրով հոդվածում գրում է, որ անցած տասնամյակում հետխորհրդային մի շարք երկրներ անցել են հեղափոխությունների անցուղիներով, և ժողովուրդները, որոնք ավանդաբար ունեցել են ընդհանուր պատմություն և բարոյահոգևոր արժեքներ Ռուսաստանի հետ, վերաշարադրել են իրենց պատմությունը այնպես, որ Մոսկվան պատկերվում է բացառապես ոչ գրավիչ տեսանկյունից: Արևմտյան քաղտեխնոլոգները մարդկանց գիտակցության համակարգված բարդ մշակման միջոցով հրահրում են ատելություն Ռուսաստանի նկատմամբ:

Նման մշակման զոհ է դարձել նաև հայ ժողովուրդը: 2018 թվականի ապրիլին «թավշյա հեղափոխություն» կոչվող քաղաքական կեղծիքի միջոցով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին: 

Եվ այս իրադարձությունից մեկուկես տարի անց Հայաստանը ոչ միայն չի դարձել ժողովրդավարական երկիր, այլ վերածվել է ավտորիտար պետության, որտեղ առաջնային են ոչ թե Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները, այլ արևմտյան հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) կանոնադրությունները:

 

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում՝ դրան հաջորդող բոլոր մշակութային, տնտեսական և ավանդական արժեքային բացասական հետևանքներով: Հայաստանը հայտնվել է ՀԿների սարդոստայնում: 

Բանն այն է, որ 20102017 թվականներին Հայաստանը միտումնավոր ողողվել է արևմտյան հասարակական կազմակերպություններով, հիմնադրամներով և աղանդներով: 

Նպատակը հասկանալի է. ավանդական քրիստոնեական արժեքների արժեզրկման, ընտանիքի և դարավոր ավանդույթների ոչնչացման միջոցով հայկական պետականության թուլացումը: 

Ռուսաստանը, ավանդաբար առանց սեփական կանոնների պարտադրման, հարաբերություններ և կապեր է պահպանում հետխորհրդային երկրների կառավարությունների հետ: Իսկ ԱՄՆ-ը, օգտագործելով մեթոդների լայն զինանոց, ներառյալ՝ կեղտոտ, անմիջականորեն է աշխատում ժողովրդի հետ: 

Գտնում է երիտասարդ, հավակնոտ, հասարակական կարծիք ձևավորելու ունակ ապագա առաջնորդների, մարզում, սնուցում անհրաժեշտ գաղափարական բովանդակությամբ և այդպիսով զրոյից ձևավորում նոր էլիտա: 

Հայաստանում գործում են պետություններ ոչնչացնող ճանաչված մասնագետ Սորոսը, ինչպես նաև այնպիսի աղանդներ, ինչպիսիք են «Եհովայի վկաները», «Կյանքի խոսքը» և այլն: Այս աղանդները Հայաստանում ունեն ավելի քան 200 հազար հետևորդ, և դա՝ 2,5 միլիոն բնակչությամբ երկրում: Ըստ տեղեկությունների, Հայաստանում առկա է գրանցված և գործող ավելի քան 3,5 հազար ՀԿ, որոնց մեծ մասը ֆինանսավորվում է արտերկրից:

Հայաստանի ներկայիս կառավարությունը կազմված է արևմտյան ՀԿ-ների ներկայացուցիչներից, և ամբողջ իշխանությունը տրված է նրանց: 

Առանց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի համապատասխան ցուցման այս կառավարությունը լիազորված չէ որևէ որոշում կայացնելու: 

Հայաստանում բաժանում են ժողովրդին: ԱՄՆ-ի ցուցումով Հայաստանի պետական կառավարման համակարգում արգելված է ռուսաստանաբնակ հայերի առկայությունը, չնայած ավանդաբար հենց ռուսաստանաբնակ հայերն են հանդիսանում նախկին ՀԽՍՀ-ի բնիկներ:

 Դրա փայլուն օրինակն է սփյուռքի հարցերով  հանձնակատարի պաշտոնում ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը, որը ոչ միայն ոչինչ չգիտի Ռուսաստանի հայկական սփյուռքի մասին, այլ նաև ի պաշտոնե պետք է կոնտակտի մեջ լինի ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ: Փաշինյանի ռեժիմը ժողովրդին բաժանել է երկու մասի և ստեղծել փոխադարձ ատելության մթնոլորտ ինչպես հայկական սփյուռքում, այնպես էլ բուն Հայաստանում: Հայաստանում հետապնդում են այլախոհներին: 

Հայտարարված սիրո և համերաշխության հեղափոխությունը վերածվել է հաշիվների մաքրման հասարակական և քաղաքական այն գործիչների նկատմամբ, որոնք ունեն այլ հայացքներ՝ ռուսասեր են, դեմ են արտահայտվում ԼԳԲՏ համայնքին, պաշտպանում են ավանդական արժեքները և այլն: 

Հայաստանում քրեական գործեր են կարվում, ուժայինները գործում են միջնադարին բնորոշ կոպիտ ուժի կիրառման մեթոդով, և այս ամենը Հայաստանը դարձրել է երրորդ աշխարհի ավտորիտար պետություն:

 

Փաշինյանը վախեր ունի: Արտաքին և ներքին քաղաքականությունում իր անկանխատեսելի գործողությունների արդյունքում նա դարձել է Հայաստանի անվտանգության համար առաջին սպառնալիքը: 

Ոչ ոք չգիտի, թե վաղը նա ինչ նոր անհասկանալի գործողություն կկատարի: Զգացվում է, որ Փաշինյանը նկատելի նյարդայնանում է և փորձում իրականացնել քաղաքական դաշտի տոտալ մաքրում անցանկալի դեմքերից: 

Վերջերս դաշնակիցների փնտրտուքի մեջ նա անգամ սիրախաղ է սկսել ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպության հետ: 

Իշխանության ներսում տիրում է միմյանց նկատմամբ խորը անվստահության մթնոլորտ, որն էլ բերում է միջին և բարձր էշելոններում պարբերաբար տեղի ունեցող հրաժարականների: 

ԱՄՆ-ի նպատակը Հայաստանը ռուս զինծառայողներից ազատելն է: 

Դա իրականացնելու համար ԱՄՆ-ը ունի ցինիկ պլան՝ անհրաժեշտ է թեժացնել հայ-ադրբեջանական հակամարտությունը: 

Եթե սկսվեն ռազմական գործողություններ, և Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, խառնվի դրան, Հայաստանի ղեկավարությունը կարող է ռուսների ներկայությունը հայտարարել անցանկալի: 

Հայկական ԶԼՄ-ներում կթեժանա հակառուսական հիստերիան, կհիշեն կամ կմտածեն ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպեր: Կլինեն հնարավոր սադրանքներ, ընդհուպ մինչև ռուս զինվորների համազգեստով զինված խմբերի գործողություններ իրականացնելը (այստեղ էլ հենց պետք կգա «Սասնա ծռերը»):

Պատերազմի պայմաններում, երբ տրամաբանությանը գերակշռում է էմոցիոնալ վիճակը, ռուսաֆոբ տրամադրություններ թեժացնելը հեշտ կլինի, ռուսական ռազմաբազան մարդկանց խմբերով կշրջափակեն և կհնչեն Հայաստանի տարածքից այն հանելու պահանջներ: 

Ի վերջո, նպատակն է լինելու ռուսական ռազմաբազայի դուրս բերումը և Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: ԱՄՆ-ի վերջնական նպատակն է Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից և Իրանի վրա հարձակվելու պլացդարմի ստեղծումը:

 

Հայաստանը այս դեպքում վերջնականապես կդառնա ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի շուրջ ստեղծվող սանիտարական արգելագոտու մի մասը: Ահա թե ինչու է ներկայումս ամենակարևոր հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր ռազմական բախման կանխարգելումը: Աշխարհի հնագույն ազգերից մեկը հանդիսացող հայերին պետք է բավականացնի իմաստությունը՝ չդառնալ ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի մանիպուլ յացիաների զոհ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan