Կոնրադ վան Ալֆեն. «Դիրիժորի աշխատանքը դժվար, բայց մոտիվացնող և հետաքրքիր աշխատանք է»

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում էր գտնվում հանրահայտ դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։ Նա Հայաստանում էր առաջին անգամ, և ինչպես ինքն ասաց, մեր երկրում հիանալի էր իրեն զգում, և հաճելիորեն զարմացած էր այն ամենից, ինչ տեսնում էր այստեղ։

Կոնրադ վան Ալֆենի ղեկավարությամբ նվագախումբը Երևանում ներկայացրել է Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։ Կոնրադ վան Ալֆենի կատարումներում համադրվում են բացառիկ զգայականությունը և թարմությունը։ Նա որպես հրավիրյալ դիրիժոր համագործակցում է աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ, որոնց թվում են Մոնրեալի և Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախմբերը, Բրյուսելի, Բոգոտայի և Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և բազմաթիվ այլ կոլեկտիվներ։

Դիրիժորը բեմում ղեկավարում է մոտ 100 երաժշտի, և այդ ղեկավարման արդյունքում ստեղծվում է ներդաշնակություն։ Հետաքրքիր էր նրա կարծիքն իմանա, թե արդյո՞ք դժվար չէ դիրիժորի աշխատանքը, երբ գործ ունի այդքան մարդու հետ։

«Իրոք մասնագիտական մեծ աշխատանք է պահանջվում՝ քո առջև՝ բեմի վրա գտնվող երաժիշտների բոլոր որակները բացահայտելու և նրանց քո գաղափարների շուրջ համախմբելու համար։ Երաժիշտներն, իհարկե, շատ ինտելեկտուալ մարդիկ են,  նրանք ունեն սեփական տեսլականը, սեփական մտածելակերպը, բայց երբ քեզ համար հստակ է, թե ինչ ես ուզում և ազնիվ ես նրանց հետ աշխատանքում, նրանք հետևում են քեզ»,- խոստովանում է Կոնրադվան Ալֆենը։

Դիրիժորությունը, ըստ մաեստրոյի, բավականին հետաքրքիր մասնագիտություն է։

«Ամեն անգամ, երբ նվագախումբ ես ղեկավարում, ինչ-որ նոր բան սովորում ես։ Ես երկար տարիներ ղեկավարում եմ նվագախմբեր, դիրիժորի աշխատանքը դժվար,  բայց մոտիվացնող և հետաքրքիր աշխատանք է»,- ասում է երաժիշտը։

Իր երաժշտական նախասիրությունների մասին խոսելիս Կոնրադ վան Ալֆենը նկատում է, որ դրանք տարիքի հետ փոխվում են։ Ըստ նրա՝ այսօր երաժշտասերները, գալով համերգասրահ, ցանկանում են ինչ-որ նոր բան լսել կամ տեսնել բեմում։ Բայց պետք է պահել ավանդույթները և այդ գեղեցիկ ավանդույթների մեջ բացահայտել նոր որակներ, նոր գույներ։

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan