Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց չարաշահումները անցնում են 5 միլիարդ դրամը

Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, 2013թ. և 2015թ., պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառության, անհրաժեշտ տեխնիկական միջոցների, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսներ ունենալու մասին հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ և հայտի համապատասխանությունը գնահատել են բավարար: Արդյունքում՝ վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, բացի այդ, անտեսվել է նաև, որ հիմնական պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը:

Այսինքն՝ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ.-ից սկսած, յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով, որի հետևանքով Երևանի համայնքը կրելէ 1.607.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս: 

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015 թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀդրամ: 

Սակայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ,  որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553-ը: Կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ մաքրելուց բացի, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում իրականացնել կամ միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Մինչդեռ,ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Բացի այդ, պայմանագրերով նախատեսված են եղել  կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարելեն100 տոկոսով, այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 տոկոսը:

Արդյունքում՝ 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն ՀՀ դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան դրամի նյութական վնաս:

Վերոնշյալից հետևում է, որ ընկերության իրավասու անձինք իմանալով, որ 16.000 հատ կոնտեյներների փոխարեն ձեռք են բերել և տեղադրել առավելագույնը ընդամենը 9907 հատը, իսկ  աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 տոկոսի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3.706.000.000 ՀՀ դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման, դրանցից աղբիհավաքման ու տեղափոխման, լվացման ու վերանորոգման, ինչպես նաև գոյություն չունեցող հարթակների մաքրման համար: 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք սկսած 2014թ.-ից չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը,  հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ:

Արդյունքում՝ տարիներ շարունակ համայնքային բյուջեից ընկերություններին վճարվել է փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար: 

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող  բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդհոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին :

 

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են Թուրքիայի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել «Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում
website by Sargssyan