Դու հեչ մարդամեջ հանելու բան չես․ Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագան Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամփը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։

2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, ապա սա նշանակում է, որ իր իրեն կամ չեն հավատում, կամ նա շարունակաբար ստում է։

3. Ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության մասին երկու հպանցիկ հիշատակումը, առանց որեւէ բարոյական, քաղաքական կամ իրավական շեշտադրման եւ օրակարգի։ Վե՞րջ, էլ չե՞նք պահանջելու ճանաչում, էլ չե՞նք պայքարելու հետեւանքների վերացման եւ արդարության վերականգման համար։

4. ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձեւը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին։ Արդեն պարզ է, որ նրան թվում է, որ ինքը գտել է մի «թույն» լուծում՝ Ալիեւին դեմ տալու եւ ձգձգելու բանակցային գործընթացը։ Ավաղ, այս պարզունակ հնարքը ոչ միայն չի աշխատելու, այլեւ շատ արագ մեզ կանգնեցնելու է նոր վտանգի առջեւ՝ քանդելով նախկին բանակցային կապիտալը, փոխարենը ստեղծելով մեծ ռիսկեր։ Ոչ Ալիեւը, ոչ էլ, ինչն ավելի կարեւոր է, Մինսկի խմբի համանախագահները այս դատարկաբանության թակարդը չեն ընկնելու։

 

5. Խոսելով մեր մարդասիրական եւ խաղաղապահ առաքելություններից՝ Նիկոլը «մոռացավ» Սիրիայում հայկական զորախմբի մասին։ Մեր բանակի եւ սահմանադրության ոտնահարման հաշվին սեփական խնդիրներդ լուծելուց լա՞վ ես, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից մեր տղաների վտանգավոր առաքելության մասին վախենու՞մ ես հիշատակել։

6. Լավ է, որ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անվանեցիր անհաջող փորձ՝ փաստելով, որ մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում։ Որոշ թրաշամանուկներիդ ասա, որ անկախ սեռից, դա իրենց ականջներին օղ անեն։

 

Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա»։

Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ» «Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ» Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ» Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ» Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
website by Sargssyan