Հ1-ի բացահայտումները կարող են նոր տեղեկատվական պայթյուն առաջացնել

Հ1 հեռուստաալիքի շուրջ բորբոքված կրքերը դժվար թե շուտ դադարեն: Հիշեցնենք, որ այդ մասին առաջին անգամ հանրությունը տեղեկացավ ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին հայտարարությունից հետո, որում մասնավորապես ասվում էր.

«Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա և այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները»։

Պասկևիչյանն իր հայտարարության վերջում նշել էր նաև, որ գարունը հանրայինում աշնանն է գալու: Եվ, կարծես, չի սխալվել: Հենց աշնան առաջին ամսին ԱՄՆ-ում գործող հայկական ARTN նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանն իր կողմից հրավիրած ասուլիսով սկիզբ դրեց հայաստանյան միակ պետական հեռուստաընկերության և ԱՄՆ-ում գործող հայկական հեռուստաընկերությունների միջև նախկինում տեղի ունեցած մութ պատմությունների վրա լույս սփռելու դժվարին գործին:

Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Հ1, ինչը դժվար թե պատահականություն կամ զուգադիպություն լիներ: Դրանով Փաշինյանը փորձեց ակնարկել, որ ուշադիր հետևում է Հ1-ի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Ուշագրավ է, որ, Ռ. Օղլախչյանի կողմից հնչեցված կոռուպցիոն գործարքների մասին հայտարարությունները շրջանցելով, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը փորձել է հերթական անգամ կրծքով պաշտպանել Հ1-ի նախկին ու ներկա ղեկավարներին, ARTN-ի սեփականատիրոջն առաջարկելով ժամկետանց դիմումին տալ դրական պատասխան և բանակցել արդեն իսկ պայմանագիր կնքած ընկերության հետ.

«Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը ընդունում է պարոն Օղլաղչյանի ժամկետանց առաջարկը և պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ «ՊանԱրմ ինք» ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչև 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես և խոստացել է պարոն Օղլաղչյանը»,- ասված է Շիրինյանի անունից հրապարակված հայտարարության մեջ:

Այստեղ նշվում է նաև, որ. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը մամուլում բազմիցս հայտնել է ԱՄՆ-ում Առաջին ալիքի վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Դրանից հետո երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի առաջարկ ARTN կամ որևէ այլ ընկերությունից։ Խորհուրդը զուգահեռաբար անցկացրել է մասնավոր հարցումներ և հեռակա ուսումնասիրություն Լոս Անջելեսում հնարավոր գործընկեր գտնելու նպատակով, բայց համոզվել է, որ տեղի հայկական հեռուստաշուկայում տիրող անառողջ մրցակցությունը լայն ընտրության հնարավորություն չի տալիս»։

Այս ամենից տպավորություն է առաջանում, որ խոսքը ոչ թե պետական բյուջեից՝ հարկատուների հաշվին ֆինանսավորվող պետական կառույցի գործունեության մասին է, այլ ինչ-որ մեկի սեփական տունը կամ տան ծակված տանիքը վերանորոգելու, երբ այս կամ այն առիթով խոսքի մեջ նշվում է նաև առաջիկա որոշ պլանների մասին: Սա, համաձայնեք, որ բավական տանօրինակ մոտեցում է, որը հնչեցվում է պետական կառույցի ղեկավարի անունից:

Ի դեպ, ARTN-ի սեփականատերն իր ասուլիսի ժամանակ առաջարկել էր Հայկական առաջին ալիքի հեռարձակման մրցույթ հայտարարել, որպեսզի դրան կարողանան բոլոր ցանկացողները մասնակցել, բայց Շիրինյանը, չգիտես ինչու փորձում է հարցը տեղափոխել մեկ այլ հարթություն, ինչը կրկին պակաս տարօրինակ մոտեցում չէ:

Այսուամենայնիվ, այն, որ Հ1-ում ինչ-որ բան այն չէ անզեն աչքով էլ տեսանելի է, բայց հասկանալի չէ, թե վերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանն ինչու է փորձում հղում կատարել վերահեռարձակման իրավունքի տրամադրման ոլորտը կարգավորող իրավական թերի ակտերին:

Ավելին, պաշտոնի բերումով պետք է որ ինքը շահագրգռված լիներ օրենսդրական թերությունները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ոչ թե իր խոսքում նշեր, որ դրանցում մրցույթ անցկացնելու պահանջ նախատեսված չէ:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Հ1-ի շուրջ բորբոքված կրքերը դժվար թե անհետևանք մնան: Ամենայն հավանականության սկսված գործընթացը կունենա նաև նոր զարգացումներ, որոնք լույս կսփռեն ինչպես Շիրինյանի, այնպես էլ նախկին ու ներկա ղեկավար կազմի երբեմնի գործունեության կամ անգործության վրա:

 

Արմինե Գրիգորյան

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan