«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՎԶԵԲ-ից կստանա ֆինանսավորման երրորդ տրանշը

ՎԶԵԲ-ը մինչև 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:

ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը և սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։

Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները և կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության և տևողության կրճատում:

«ՎԶԵԲ-ն այժմ փորձում է հասկանալ առաջիկա հինգ տարիների կտրվածքով իր ծրագրերը Հայաստանում, և մեզ համար մեկ բան ակնհայտ է, էներգետիկայի ոլորտը եղել և մնում գերակա ուղղություն, և այս առումով մեր ծրագրերը շարունակական են լինելու: ՀԷՑ-ը մեզ համար շատ հուսալի գործընկեր է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում: Ընկերության բոլոր ցուցանիշներն ու չափորոշիչները համապատսխանում են մեր բանկի կողմից առաջադրված պահանջներին», - նշեց ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ի թիմին, որն ամենօրյա ռեժիմում աշխատում է ՀԷՑ-ի հետ՝ ընդհանուր ծրագիրն իր նպատակին հասցնելու համար:  «Մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ լավագույն օրինակ կարող է ծառայել մասնավոր հատված-միջազգային վարկային ինստիտուտ արդյունավետ փոխհարաբերության տեսանկյունից: Միջազգային բանկերի հետ մեր համատեղ աշխատանքն թե՛ ժամկետների և թե՛ ծավալների առումով շատ դրական եմ գնահատում»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարն է:

ՎԶԵԲ-ը էներգաարդյունավետության խթանումը դարձրել է իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992 թվականից Հայաստանում իր գործունեության մեկնարկի օրվանից ի վեր ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan