Եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս քվոն, ապա թույլ չենք տալու․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը բացի հանրահավաքային դատարկ ելույթներ ունենալուց ու մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ բանի ունակ չէ։ Ինքը այդպես էլ չի հասկացել, թե ինչ կարգավիճակում է հայտնվել։

Դատարկաբանությունն ու ամբոխավարությունն արդեն ամբողջ աշխարհի առաջ են տեղի ունենում՝ Լոս Անջելոսից մինչև Երևան, Ստեփանակերտից մինչև Սոչի։

Էժանագին էմոցիաներ փախցնելը և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը։

Նա ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։
1998–ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։

 

1998–ից հետո՝ հորս նախագահության 10 տարվա ընթացքում պետական բյուջեն մեծացավ 8 անգամ և երկնիշ տնտեսական աճերով տնտեսության չափերն ավելացան 6 անգամ։ Դրանից, ի դեպ, օգտվել է նաև Նիկոլը, ում թերթային բիզնեսը ծաղկել է այդ տարիներին, նա թանկարժեք շարժական ու անշարժ գույք է ձեռք բերել:
Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս քվոն, ապա թույլ չենք տալու։
1998–ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»։

Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ» «Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ» Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ» Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ» Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
website by Sargssyan