Մրցույթ՝ մանկագիրների և նկարազարդողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «iBbY Հայաստանը» հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ:

Մրցույթի նպատակն է խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:

Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Հայտերն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ, մինչև ժամը 17:00-ն (էլեկտրոնային տարբերակով):

Հասցե՝ Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ): Հեռ. (010) 52 12 22, (060) 271 131; Հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:

Գործընկերներ՝ Արևիկ հրատարակչություն, Արտ Բրիջ գրախանութ:

 

 

Ներկայացնում ենք նաև մրցույթի չափորոշիչները`

1. «iBbYՀայաստան» մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ:

Մրցույթի նպատակն է`

- Խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում

-Հայտնաբերել, խրախուսել և հանրությանը ճանաչելի դարձնել մանուկների և պատանիների համար ստեղծագործող հեղինակներին և նկարազարդողներին:

Մրցույթն իրականացվում է 2 անվանակարգում.

- մանկապատանեկան արձակ/պատմվածք, հեքիաթ, վիպակ,

–մանկապատանեկան ստեղծագործությունների թեմաներով նկարազարդում:

 

Աշխատանքների ներկայացման պայմանները.

- հեղինակը կարող է ներկայացնել 1 հայերեն աշխատանք: Աշխատանքի ծավալի նվազագույնը՝ 5000, առավելագույնը` 40000 տպագրական նիշ: Արձակ ստեղծագործությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (doc, docx), հետևյալ ձևաչափերով՝ 12 տառաչափ, Sylfaen տառատեսակ, բառերի միջև տարածությունը 1 տառաչափ, տողերի միջակայքը՝ 1.5:

- մանկական նկարազարդման անվանակարգում մրցութային հայտը պետք է ներառի 4 պատկերազարդում/նկարազարդում (1 հայտը = 1 աշխատանք): Նկարազարդումները՝ էլեկտրոնային ֆայլով (300 dpi-ից ոչ պակաս, գույնը՝ CMYK, jpg, tif ձևաչափով, յուրաքանչյուր ֆայլի ծավալը մինչև 20 Mb:

Նշենք նաև, որ թեմայի սահմանափակում չկա: Բովանդակային սահմանափակումը վերաբերում է այլատյացության, անհանդուրժողականության, ռասիզմի տարրեր, ինչպես նաև սեռական բռնության, քարոզին, ռասսայական խտրականությանը և բռնությունների հրահրմանը, ատելությանը, ատելության խոսքին և թշնամանք պարունակող աշխատանքներին, որոնք չեն ընդունվի:

Ընդունելի են նաև նախկինում չհրապարակված ստեղծագործություններն, ինչպես նաև նկարազարդումները: Երկու անվանակարգերում  հարկավոր է  նշել հեղինակի անձնական տվյալները՝ ՀՀ քաղաքացիություն, անուն, ազգանուն, տարիք, բնակության վայր, հեռախոսահամար, էլ. հասցե, մանրամասներ ստեղծագործական կենսագրության մասին:

Աշխատանքները կարող են ներկայացնել միայն հեղինակները: Անանուն հայտերը չեն դիտարկվելու: Գրական անունով և կեղծանունով ներկայացվող աշխատանքներին անհրաժեշտ է կցել նաև հեղինակի անձնագրային տվյալները:

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԱԽՏԱԾ ՀԱՅՏԵՐԸ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan