Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ և թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7  մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն ՀՀ դրամ արժեքով:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը և ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Եղանակը Հայաստանում Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոյան Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Ավտոներկրողների ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը հրավիրեց հանդիպման. Մյուս մասը շարունակում է ակցիան Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
website by Sargssyan