Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում: Այս մասին Facebook_ի իր էջում Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝

շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր ձեռքբերումն ու բացթողումը, եւ այսօր անհնար է մեկ հայացքով ամբողջացնել կամ ներկայացնել այն։

Սակայն, վստահ եմ, բոլորիս համար Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է՝ մեր ուժի, հպարտության գրավականը, որը, Արցախյան պատերազմում արիաբար հաղթելով իր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին, ամուր, վստահ կանգնած իր դիրքերում, այսօր էլ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը։

Մենք ասում ենք՝ մեր նպատակը միասնական մեկ հայրենիքն է։

Սակայն այդ նպատակին հասնելու եւ արտաքին ուժերին այսուհետ նույնպես պատվով դիմակայելու համար ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում եւ կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության, ժողովրդի համար,

պե՛տք է արդարություն հաստատել պետության ներսում եւ չտրվե՛լ կեղծ զրպարտանքներով հասարակությանը մոլորեցնելու գայթակղությանը (․․․այդպես թույլերն են պաշտպանվում), որովհետեւ նրանք, որոնք մարտի դաշտում իրենց վրա կրակ վերցնելով, թրծվել, հաղթել են, հաղթելու են նաեւ այս ճակատում՝ խաղաղ, օրինական ճանապարհով։

Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի, առողջության գնով...

Եվ որեւէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր ժողովրդի անդորրը, մեր երիտասարդ պետության հիմնասյուները։

Պետականությունը անսակարկելի, բարձրագույն արժեք է։

Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պա՛րտքն է եւ պատիվ։

Եկե՛ք ուրեմն պատվով եւ խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը՝ կենտրոնացնելով պետականամետ, առողջ ուժերը այսօր մեր ժողովրդի համար կարեւորագույն զենքի՝ տնտեսության զարգացման վրա, եւ համախմբված, մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք նոր մարտահրավերներին դիմակայելու։

Սիրելի՛ հայրենակիցներ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ուժ, տոկունություն, երջանկություն եմ ձեզ մաղթում եւ նոր հաղթանակներ՝ հանուն Հայրենիքի բարօրության, փառքի, խաղաղ ապագայի»:

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ» Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ» «Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին». «Փաստ» Տեղական արտադրանքը նույնպես կթանկանա. «Փաստ» Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ. «Փաստ» Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու. «Փաստ» Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով
website by Sargssyan