Վստա՞հ եք, որ ամեն ինչ գիտեք այդ «պարզ» պարսատիկի մասին

Պարսատիկը (պարսկերեն` պարսետ , պահլավերեն՝ pars — կապ, կապիչ բառից) ձեռանետ հնագույն զենքի տեսակ է։ Այն պատրաստվել է կաշվե փոկից (նաև բրդյա կամ բուսական թելերից), որի լայնացող միջնամասում դրել են քար կամ կապարագունդ։ 

Պարսատիկը թափով պտտեցնելով գլխավերևում և մի ծայրը բաց թողնելով՝ պարունակությունը նետել են դեպի նշանակետ։

 

Պարսատիկ գործածել են ինչպես որսորդության ժամանակ, այնպես էլ հին աշխարհի (Եգիպտոս, Իրան, Հունաստան, Հռոմ, Հայաստան և այլն) և միջնադարյան մի շարք երկրների զորաբանակներում։

Պարսատիկով շուրջ 500 մետր տարածությունից կարելի էր լրջորեն վնասել անգամ զրահավոր հակառակորդին։ 16- 17-րդ դարերից եվրոպական երկրներում սկսել են պարսատիկներ գործածել նռնակներ նետելու համար։ Իր ներկա տեսքով պարսատիկի գյուտի հեղինակությունը վերագրվում է Լեոնարդո դա Վինչիին, որն այն ներկայացրել է իր նկարազարդումներում:

Նշենք, որ վերջինս հորինել է բազմաթիվ մեխանիզմներ և սարքեր: 15-16-րդ դարերում ռետինը դեռևս հորինված չի եղել, ուստի դա Վինչիի պարսատիկում օգտագործվել էր սովորական պարան, բայց սարքն, այնուամենայնիվ, ինքնին զգալիորեն տարբերվում էր այն պարսատիկից, որի մասին մենք այժմ գիտենք:

Դա Վինչիի նախագծածը մի բարդ մեխանիզմ էր, որը բաղկացած է գլաններից, պարաններից, զսպանակներից և այլն: Այս մեխանիկական սարքը բավականին դժվար էր պատրաստել, ուստի և զարմանալի չէ, որ սրա մասին մոռացվել է ռետինի գյուտից հետո: 

Ժամանակակից պարսատիկի պատմությունը սկսվել է միայն 19-րդ դարի սկզբից:

Դա պայմանավորված էր կաուչուկի վուլկանացման հայտնաբերմամբ: 1839 թվականին ամերիկացի գիտնական Չարլզ Նելսոն Գուդյեարը հորինել է այդ մեթոդը և արտոնագրել այն 1844 թվականին:

Այդ ժամանակվանից ի վեր պարսատիկները ձեռք են բերել առաձգական լարան ունեցող երկեղջյուր բռնակով ներկայումս հայտնի իրենց տեսքը:

Նմանատիպ պարսատիկանման մեխանիզմներ օգտագործել են դիվերսանտները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սրանք, այսպես կոչված, ռետինե «արբալետներ» էին, որոնց մեջ կշիռն ու չափերը նվազեցնելու համար զսպանակների փոխարեն օգտագործվել են ռետինե լարաններ: 

Ինքնաշեն պարսատիկն ունի պարզ կառուցվածք, և բաղկացած է ընդամենը երկու բաղկացուցիչ տարրերից ՝ երկեղջյուր բռնակից (սա, ըստ էության, սարքի կորպուսն է) և ռետինե լարանից, որը կոչվում է նաև գոտի կամ ձգան (օգտագործվում է նետվող առարկային արագացում հաղորդելու համար):

Ժամանակակից սպորտային և որսորդական պարսատիկները հաճախ ունենում են հարմարավետ «ատրճանականման» բռնակ, ձեռքի հենման մաս, հավասարակշռիչ, կայունացման հակակշիռներ, նշանակետ կամ լազերային նշանակետի տեղադրման դաշտ:

Հզոր պարսատիկները, որոնք կրակում են 2-ից 7 գրամանոց կապարե գնդակներ, հնարավորություն են տալիս միջինը 100-120 մետր վայրկյան արագությամբ գնդակը հասցնել 350-400 մետր հեռավորության, ընդ որում՝ նշանառու կրակ կարելի է իրականացնել 40 մետր հեռավորությունից:

Ուղղակի ճշմարտության համար նշենք, որ հավասարակշռիչների և կայունացման հակակշիռների առկայությունը մեծացնում են այս պարսատիկի չափերը և կշիռը, որը և անհարմարություններ է առաջացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Եղանակը Հայաստանում Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոյան Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Ավտոներկրողների ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը հրավիրեց հանդիպման. Մյուս մասը շարունակում է ակցիան Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
website by Sargssyan