ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան նոր էջը

ՏՈՆԵՐ

Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հիմնադրման օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1943– ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:

1982 –վախճանվել է զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1991- Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն:

2008- հանդիսավորությամբ բացվել է ՀՀ պաշտպանության նախարարության նոր շենքը:

2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:

2013-պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

2015-Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:

2017- Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

ԱՇԽԱՐՀ

19 մ.թ.ա. – վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիոս Վերգիլիուս Մարոնը:

1348 –Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:

1558 –վախճանվել է Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր Կառլոս 5-րդը:

1792 –Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:

1799 –սկսվել է Սուվորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:

1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս, էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին:

1832 –վախճանվել է շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը: 1860– վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1866 –ծնվել է անգլիացի լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):

1866 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:

1898 –Չինաստանի թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունը:

1921– Գերմանիայի Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561 մարդ, ավելի քան 1500-ը վնասվածքներ է ստացել:

1934- թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3 036 մարդ։

1936 - ծնվել է ռուս քաղաքական գործիչ, Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:

1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2 558 հրեա։

1964 -Մալթան անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից:

1947– ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամատիկ ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:

1950 – ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:

1953– կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:

1981 - Բելիզը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:

2004– սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

Կամո Խաչիկյան

 

 

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են Եղանակը Հայաստանում Ավտոներկրողների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավարտվել է. Պայմանավորվել են վաղը էլի հանդիպել Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական բարեկամական խումբ. Ալեն Սիմոյան Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Ավտոներկրողների ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը հրավիրեց հանդիպման. Մյուս մասը շարունակում է ակցիան Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
website by Sargssyan