Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին

Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին՝ Հակոբ Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք հաղորդավարի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա գրել է.

«Ստիպված եմ ավարտել աշխատանքս Հանրային հեռուստաընկերությունում․ վերջինս լուծեց ինձ հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագիրը, որը, ըստ տնօրեն տիկին Գրիգորյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշումն է։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարը անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ, թարմ, ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք, միաժամանակ, ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին և կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին:

Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»:

 

Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը և առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով: Այդ առաջարկը առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, և՝ ո՛չ Ձեզ հետ, տիկին Գրիգորյան:

Հանրայինից դուրս կյանք կար ու կա՛:

Ամենայն հարգանքով, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր «հեղինակավոր» կարծիքի հետ և, ի գիտություն Ձեզ (բոլորիդ), հայտարարել, որ շարունակելու եմ զբաղվել սիրելի աշխատանքով, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը:
Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրական և կոնկրետ փոփոխություններ:

Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով:

 

Մնաք բարով, ընկերնե՜ր:

Մինչ նոր հանդիպում եթերում»,- գրել է նա:

 
 
 

 

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan