Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին

Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով. այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս եւ հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, եւ գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել եւ գողացածը հետ բերել։ Արթուր Վանեցյանը այս ամենը իմանալով եւ գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը եւ հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել եւ ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։

Գործող իշխանությունը ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի եւ, այո, նաեւ նախկին հանցագործությունները բացահայտելու եւ պատժելու պարտավորություն։ Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով եւ իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրականացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան եւ հեռանան: Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»:

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan